Լրահոս
Օրվա լրահոսը

«Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի բանալին միջազգային հանրությունը վերապահել է Ադրբեջանին»․ Նիկոլ Փաշինյան

Հունիս 27,2023 16:10

«Մենք չենք առերեսվել այս խնդրի հետ, որ միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղը համարում է Ադրբեջանի դե յուրե հատված։ Ոմանք դա բարձրաձայնել են, ոմանք չեն բարձրաձայնել, ոմանք աշխատանքային մակարդակում են ասել, բայց սա իրողություն է, որի հետ մենք չենք առերեսվել, որովհետեւ մտածել ենք, որ մենք մեր պայքարով այդ իրողությունը կարող ենք փոխել»,- այսօր 2020 թվականի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա՝ եղել է ժամանակ, որ մեզ համոզել են կամ մեզ թվացել է, կամ գուցե մենք ինքնախաբեությամբ ենք զբաղվել, որ միջազգային հանրության այդ տեսակետը փոխվել է։

«Ես խոսեցի երեք սկզբունքի ու վեց տարրերի մասին եւ ասացի, որ իրենք նորմալ են, իրենց հետ կապված պրոբլեմ չկա։ Խնդիրն իրենց դասավորության հերթականության մեջ է։ Մենք նայել ենք, ասել ենք՝ որ սենց դասավորենք, լավ կլինի, մեր ուզածը կստացվի։ Ադրբեջանը նայել է, ասել է՝ չէ, այսպես պետք է դասավորել, եթե ոչ՝ մենք պատերազմ կսկսենք, ռազմական ուժով մեր դասավորությունը կստանանք։ Մենք կամ պիտի է համաձայնեինք իրենց դասավորությանը, կամ պիտի չհամաձայնեինք։ Մենք չենք համաձայնել իրենց դասավորությանը, սխալ ենք արել, թե ճիշտ ենք արել, դա ուրիշ հարց է, որը հետահայաց առանձին քննարկման առարկա է։ Բայց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի բանալին միջազգային հանրությունը վերապահել է Ադրբեջանին։ Ինչո՞ւ միջազգային հանրությունը չի ասել՝ Ադրբեջան, դու նայիր, եթե չճանաչես, մենք կճանաչենք Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Ժիրայր Լիպարիտյանն իր վերջին հարցազրույցում շատ հստակ ասաց, որ երբեք ոչ մի երկիր Հայաստանին եւ հայկական կողմին չի խոստացել, որ ինքը կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, նկատի ունեմ՝ միակողմանի, առանց Ադրբեջանի։ Եվ սա իրողություն է»,- հավելեց Փաշինյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930