Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

«Խոսվում էր շվեդ խաղաղապահների մասին, ինչը պրոբլեմատիկ է, որովհետեւ շվեդ խաղաղապահը տեղի ժողովրդի հետ ո՞նց էին շփվելու, ի՞նչ լեզվով»․ Փաշինյան

Հունիս 27,2023 15:52

Բանակցային գործընթացում կար այդպիսի ենթադրություն, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման սկզբունքների ստորագրումից հետո տեղակայվող խաղաղապահները չպետք է լինեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ներկայացնող որեւէ երկրից։ Այս մասին 2020 թվականի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ հստակ ամրագրված նման դրույթ չի եղել, բայց այդ համատեքստը միշտ եղել է բանակցային գործընթացում։ «Եվ եթե կհիշեք, նաեւ 44-օրյա պատերազմի ընթացքում խոսվում էր շվեդ խաղաղապահների մասին, որը գործնական առումով էլ ինքը պրոբլեմատիկ է, որովհետեւ շվեդ խաղաղապահը տեղի ժողովրդի հետ ո՞նց էր շփվելու, ի՞նչ լեզվով։ Ռուսական առաջարկների մեջ, որը պայմանականորեն անվանվում է «լավրովյան պլան» էլի դա որեւէ տեղ գրված չէ, բայց բանակցություններն ու քննարկումներն այն տրամաբանությամբ են եղել, որ պետք է լինեն ռուս խաղաղապահներ։ Ես դրա համար եմ ասում, որ մոտավորապես նույն ճարտարապետությունը պետք է լիներ, ինչ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դեպքում, ինչը չի նշանակում, որ եթե պրոցեսները գնային հասնեին ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ, ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը տեսականորեն չէր կարող մեկ էլ որոշել, որ այս երկրի կամ երկրների խումբն է խաղաղապահներ գործուղելու։ Բայց այդպիսի ենթադրություն կամ մթնոլորտ եղել է, որ երեւի պետք է Մինսկի խմբի համանախագահ երկրներից չլինեն»,- ասաց Փաշինյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարը՝ Դավիթ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930