Լրահոս
Օրվա լրահոսը

Տաթևիկ Հայրապետյան. Նպատակը՝ մարդկանց համոզել, որ պայքարն անիմաստ է

Հունիս 27,2023 15:38

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Նիկոլ Փաշինյանի անվերջ, չդադարող, ստերով լի, դավադրապաշտական կռիվը նախկինների հետ դարձել է ազգային անվտանգության սպառնալիք: Իր ստերը, կիսաճշմարտությունները, ինքնախոստովանական ցուցմունքները մի բան են ապացուցում՝ այդ մարդը այդպես էլ չի հասկանում պետությունն ինչ է, պետական շահն ինչ է, անվտանգային շահն ինչ է:

Նա ընդամենը պրոֆեսիոնալ մանիպուլյատոր է, ում ձեռքում լուրջ տեղեկատվական ցանց կա: Նպատակը՝ մարդկանց համոզել, որ կռիվն անիմաստ է, պայքարն անիմաստ է, բայց անգամ, որ չկռվեք էլ, խելոք նստեք, էլի ոչ մի երաշխիք չկա, որ Ադրբեջանը չի հարձակվի…

Այսօր ԱԺ-ում հերթական տեղեկատվական ահաբեկչությունն էր՝ ուղղված հայ հանրությանը, իսկ այդ ընթացքում մեր հակառակորդները միայն պատրաստվում են մեր պետության դեմ գործողությունների:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930