Լոռու մարզի Ախթալա համայնքում հաստաբուն ծառն ընկել է Վազ 21-07 մակնիշի ավտոմեքենայի վրա: Դեպքի պահին մեքենայում եղել են վարորդն ու ուղեւորը, որոնք մնացել են արգելափակված մեքենայում:
Փրկարարների եւ քաղաքացիների օգնությամբ վարորդն ու ուղեւորը դուրս են բերվել մեքենայից։ Նրանք, բարեբախտաբար, չեն տուժել:
Ուժեղ քամու եւ չդադարող անձրեւների հետևանքով վնասներ են հասցվել նաեւ հարեւան համայնքներին: Մասնավորապես` Փոքր Այրում-Մեծ Այրում հատվածում բարձրավոլտ էլեկտրասյուներ են ընկել ճանապարհի վրա։ Իսկ խոշոր կարկուտը վնասներ է հասցրել ցանքատարածություններին, ինչպես նաեւ մեքենաներին։
Էդվարդ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ