Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզում է հայտարարվել Երևանի բնակիչ, Արաբկիրի նախկին թաղապետ 55-ամյա Հովհաննես Շահինյանի նկատմամբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս նկատմամբ հետախուզում է հայտարարվել ՀՀ ՔրՕրի 296 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի (փողերի լվացում առանձնապես խոշոր չափերով, որը պատժվում է ազատազրկմամբ 6-12 տարի ժամկետով) հատկանիշներով։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: