2020 թվականի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հարցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին․ «Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի եւ ՌԴ գլխավոր շտաբի պետ Գերասիմովի հետ զրույցում, Գերասիմովն ասել է, որ պատերազմի վտանգ չկա, ամեն ինչ վերահսկողության տակ է, եթե հայկական կողմը սադրանքներ չանի, ապա ամեն ինչ լավ կլինի։ Ըստ քննիչ հանձնաժողովի տիրապետած փաստերի՝ մոտավորապես նույնաբովանդակ խոսակցություն է եղել նաեւ այն ժամանակ ձեր խորհրդական Արշակ Կարապետյանի եւ ՌԴ ԳՇ գլխավոր հետախուզության վարչության պետի միջեւ։ Այդ փաստը ձեզ զեկուցվե՞լ է»։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ 2020 թվականի հուլիսյան մարտերից հետո հարցրել է ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանին․ «Ես՝ որպես ՀՀ վարչապետ, կարիք ունեմ հստակ ունենալ մի հարցի պատասխան՝ բանակն ինչի՞ կարիք ունի։ Եվ ես հիշում եմ ԶՈւ ԳՇ պետի պատասխանը՝ ոչ մի բանի կարիք չունենք, այն, ինչի կարիքն ունենք, դուք ապահովել եք։ Այդ խոսակցությունը՝ ընդամենը 30 վայրկյանանոց, ինձ համար շատ հիշարժան է հենց ինքն իրենով։ Ինչ վերաբերում է ձեր հարցին, այո, ինձ զեկուցվել է։ Այլ պաշտոնյաների միջեւ էլ է խոսակցություն տեղի ունեցել, որի մասին ես կարող եմ դռնփակ ռեժիմով տեղեկացնել»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ