Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա ուղղակի պիտի մտցնել այդ ժողովրդավար կոչվող կառույցների ու պետությունների աչքը». Աղվան Վարդանյանի նստացույցը՝ ԱՄՆ դեսպանատան մոտ

Հունիս 27,2023 15:08

«Այսօր նորից թույլ տալ հայոց ցեղասպանություն իրականացնել՝ անթույլատրելի է: Այսօր իրենց քաղաքական շահերի համար կիրառում են երկակի ստանդարտներ, բայց այդ շահերը չեն կարող գերադասվել մարդկային կյանքերից: Վստահ եմ, որ ԱՄՆ-ում գիտակից մարդիկ, քաղաքական շրջանակները կարձագանքեն: Այստեղ կյանքերի խնդիր է, տարածքի խնդիր չի, հայրենիքի խնդիր է: Մարդիկ, որոնք հազարամյակներով ապրել են իրենց հողի վրա, ոչ ոք իրավունք չունի նրանց հեռացնել այդտեղից»,- ԱՄՆ դեսպանատան մոտ նստացույցի ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանը:

Հիշեցնենք, որ այսօր ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը նախաձեռնել է 24-ժամյա նստացույց՝ ՀՀ-ում ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատների եւ ԵՄ ներկայացուցչության դիմաց՝ հորդորելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին եւ ԵՄ-ին չբավարարվել հայտարարություններով, այլ գործուն քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումն անհապաղ վերացնելու ուղղությամբ։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն ասաց. «Մեզ համար նորություն չէ միջազգային կառույցների, ժողովրդավար հորջորջող պետությունների արձագանքը Հայաստանի եւ Արցախի շուրջ իրադարձություններին»: 2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ էլ նույննն էր: Եթե այդ պետությունները, միջազգային կառույցները Ադրբեջանի ագրեսիային չարձագանքեցին, ինչու պիտի այսօր արձագանքեն Արցախի այս իրավիճակին: Իրենք ունեն իրենց աշխարհաքաղաքական շահերը, տարածաշրջանում այլ հետաքրքրություններ ունեն, բայց վստահ եմ, սրա համար ի վերջո իրենք պատասխան են տալու: Որովհետեւ այն արժեքները, որոնց իբր թե իրենք դավանում են, իբր թե փորձում են տարածել աշխարհում, այսօր 120 հազար արցախցիներ, երեխաներ ամբողջովին շրջափակված են եւ սա ուղղակի պիտի մտցնել այդ ժողովրդավար կոչվող կառույցների ու պետությունների աչքը: Ի վերջո` իրենք եւս այս հանցագործությունների համար պիտի պատասխան տան առնվազն իրենց ժողովուրդների առաջ: Տեսնում եք, Հայաստանում մարդիկ քնած չեն, փորձում են ուշադրություն սեւեռել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930