Լրահոս
Օրվա լրահոսը

«Կան արդյունավետ միջոցներ, դրանք սանկցիաներն են նավթային կորպորացիաների դեմ, SOCAR-ի դեմ, անձամբ Ալիեւի դեմ». Արթուր Խաչատրյանի նստացույցը

Հունիս 27,2023 14:27

«Մենք բողոք ենք արտահայտում առ այն, որ 7 ամիս պրոգրեսիվ մարդկության աչքի առաջ Արցախում 120 հազար մեր հայրենակից, ներառյալ 30 հազար երեխա` բառացի ցեղասպանվում է: Ստեղծվում են կյանքի համար անհամատեղելի պայմաններ, որ մարդիկ իրենց հայրենիքից հեռանան, դա էթնիկ զտում է: Եղել է ՄԱԿ-ի միջազգային արդարության դատարանի վճիռ, ԵԽԽՎ բանաձեւեր, բայց Ադրբեջանը անտեսում է այդ ամենը: Միջազգային հանրությունը պետք է ցույց տա, որ ունի գործիքներ, որով կարող է միջազգային կարգը, համակեցության պայմանները պարտադրել միջազգային հանրությանը արհամարհող կողմին: Կան արդյունավետ միջոցներ, դրանք սանկցիաներն են նավթային կորպորացիաների դեմ, SOCAR-ի դեմ, անձամբ Ալիեւի դեմ»,- այսօր Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց նստացույցի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:


Տեղեկացրել ենք, որ այսօր ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը նախաձեռնել է 24-ժամյա նստացույց՝ ՀՀ-ում ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատների եւ ԵՄ ներկայացուցչության դիմաց՝ հորդորելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին եւ ԵՄ-ին չբավարարվել հայտարարություններով, այլ գործուն քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումն անհապաղ վերացնելու ուղղությամբ։

Արթուր Խաչատրյանը հիշեցրեց, որ ԵՄ երկրները, Ֆրանսիան բազմաթիվ անգամ հայտարարել են, որ ուժի միջոցով հակամարտության կարգավորումն ընդունելի չէ եւ ուժ կիրառվող կողմը միջազգային հանրության կողմից կդատապարտվի. «Հիմա մենք այդ դատապարտումն ենք ուզում տեսնել: Արցախում քաղաքական մերկանտիլ շահը վեր է դասվում կյանքի, աշխատանքի, կրթության իրավունքից, դա անթույլատրելի է»:

Արթուր Խաչատրյանը նաեւ նշեց, որ Արցախի ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին եւ իր խմբակին չի լիազորել Ադրբեջանի հետ ինչ-որ հարթակի ստեղծման շուրջ բանակցել. «Չեն ասել՝ Նիկոլ Փաշինյան, գնա խոսա, թե մենք, որպես Արցախի հայ ժողովուրդ, ինչպես պետք է Ադրբեջանի հետ բանակցենք: Մի կողմից ասում էր՝ Արցախի ժողովուրդը ինձ չի ընտրել, չեմ կարող իրենց անունից հանդես գալ, մյուս կողմից հանդես ես գալիս, ո՞վ է քեզ այդ իրավունքը տվել: Անկախ նրանից՝ բանակցությունները կլինեն Վաշինգտոնում, Բրյուսելում, եթե բանակցողը ՀՀ ազգային շահը չի պաշտպանում, որեւէ բան դրանից ակնկալել պետք չէ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930