Լրահոս
Օրվա լրահոսը

«Գրում է՝ նայիր, տես, եթե ուզում ես քեզ էլ չանդրադառնամ, մինչև օրվա վերջ ժամանակ ունես»․ Տիգրան Արզաքանցյանը՝ իր ու Վարդան Ղուկասյանի («Դոգ») նամակագրության մասին

Հունիս 27,2023 13:42

«Իմացել է իմ հեռախոսահամարը տարբեր տեղերից ու ինձ գրել է։ Ոչ էլ ես եմ լրացրել իր անունը, հենց այդպես էլ գրել է՝ Վարդան Ղուկասյան՝ «Դոգ»։ Գրում է՝ լսո՞ւմ ես, ա′յ տղա։ Փարիզ լա՞վ էր։ Ես այդ ժամանակ Փարիզում էի։ Գրում եմ՝ դու ո՞վ ես։ Պատասխանում է՝ գուշակիր երեք անգամից։ Հետո սկսում է անընդհատ գրել, վերջում ժամ է դնում ինձ վրա։ Գրում է՝ նայիր, տես, եթե ուզում ես քեզ էլ չանդրադառնամ, մինչև օրվա վերջ ժամանակ ունես»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը՝ անդրադառնալով «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանի («Դոգ») հետ նամակագրությանը։

Տիգրան Արզաքանցյանն ասաց, որ չի վախենում ոչ նրանից, ոչ նրա չար լեզվից, որ վճարի այդ գումարները։

Դիմելով հանրությանը՝ նա ասաց․ «Ես հիմա ելույթ եմ ունենում ոչ թե իմ, այլ բոլորիդ համար, որ դուք իմանաք՝ այդ մարդուն լսելը հանցագործություն է արդեն։ Եթե խելքներդ դնում եք նրա խոսելու վրա, արդեն ձեր ուղեղը ծանրաբեռնվում է այդ ամենով։ Ձեր ուղեղն օգտագործեք ավելի բարի գործերի համար։ Մենք իրավունք չունենք թույլ տալ, որ մեր ապագա սերունդը նայի այդպիսի հայհոյանքներ։ Շորթումով զբաղվող մարդիկ պետք է օրենքի առաջ պատասխան տան»։

Տիգրան Արզաքանցյանի փաստաբան Գեորգի Մելիքյանն էլ նշեց․ «Քանի որ Տիգրան Արզաքանցյանի հետ կապված միջադեպը, որի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել և քննության է ենթարկվելու, որոշակի հանրային հնչեղություն ունի, կա նաև հանրային պահանջ, նպատակահարմար համարեցինք, որ նաև Տիգրան Արզաքանցյանն իր արձագանքը տա։ Նախաքննական գաղտնիքի հետ կապված կաշկանդված ենք ապացույցները լիարժեք ներկայացնել, բայց հրապարակային դատավարության ընթացքում ապացույցների հետազոտումից հետո աներկբա կդառնա, որ Տիգրան Արզաքանցյանի նկատմամբ կատարված հանցագործությունն առկա է և մեղավորները պետք է ենթարկվեն պատասխանատվության։ Առկա հաղորդագրությունները եղել են իրական, հանցագործությունները՝ կատարված շորթման եղանակով, նրանից հափշտակության փորձերը և արարքներն իրականում տեղի են ունեցել»։

Լրագրողները հիշեցրին՝ Վարդան Ղուկասյանը հայտարարել է,  որ «Տիգրան Արզաքանցյանի մատնանշած հեռախոսահամարները իմը չեն, այդ հեռախոսահամարներից իբր կատարած գրառումներն իմ կողմից չեն կատարվել, երբևիցե այդ հեռախոսահամարներն իմ կողմից չեն օգտագործվել», Տիգրան Արզաքանցյանն արձագանքեց․ «Խելքով մարդկանց դար էլ է։ Ինքը ռուսական համարներով գրանցում է իր հեռախոսը ու իր չար գործը կատարում։ Այդ ձայնագրությունում իր բառերն են, իր խոսքն է։ Ես կեղծիքներով չեմ զբաղվել, չեմ էլ զբաղվում։ Մեր ժողովուրդը պետք է իր թանկարժեք ժամանակը ճիշտ օգտագործի»։

Տիգրան Արզաքանցյանը վստահեցրեց՝ Վարդան Ղուկասյանը հայտնի մարդկանց անունները վարկաբեկում է, որ յութուբում դիտումներ ունենա, գումարներ աշխատի։ Ըստ նրա՝ Վարդան Ղուկասյանն իր թիմով լուրջ ընկերություն է ստեղծել շորթումներ կատարելու համար։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930