«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը
Ուրախ եմ, որ վերջապես (ԱԺ քննիչ հանձնաժողովում) խոսվեց այն մասին, որ «Իսկանդերների» հետ կապված կային կիրառման սահմանափակումներ: Ու թեև վարչապետ Փաշինյանը չմանրամասնեց, բայց բոլորս հասկանում ենք, որ սահմանափակողը Մավրիտանիան կամ Տաջիկստանը չէր:
Սահմանափակողը հրթիռները մեզ հատկացրած (վստահ չեմ, որ տեղին է «վաճառած» եզրույթը) Ռուսաստանն էր:
Ընդորում, եթե չլիներ ռուսական կողմի այդ սահմանափակումը, Գյանջայի օդակայանի հարվածը կարողանայինք հասցնել հենց «Իսկանդերով» և ոչ՝ նվազ ճշգրտություն ունեցող «Սկադով», որի արդյունքում վրիպեցինք ու ռազմական օդակայանի տեղը քաղաքացիական շենք պայթեցրեցինք:
Կարդացեք նաև