2020 թվականի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հարցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին․ «Պատերազմի ընթացքում եղե՞լ որեւէ սահմանափակում որեւէ զենք օգտագործելու կամ չօգտագործելու վերաբերյալ, հատկապես հատուկ հրթիռների մասով։ Այսինքն՝ բանակը ձեր կողմից հատուկ քաղաքական որոշում ունեցե՞լ է՝ որեւէ զինատեսակ չօգտագործելու»։
Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Բնականաբար, որեւէ տարածք հանձնելու մասին խոսք չի կարող լինել։ Զինատեսակների հետ կապված ես կարծում եմ՝ ունեմ ասելիք, բայց այդ ասելիքը կարող եմ ասել միայն դռնփակ ռեժիմով։ Բայց չեմ ուզում բաց հատվածում ոչինչ չասել, որովհետեւ եղել են զինատեսակներ, որոնց հետ կապված իրավունքը լիարժեք եւ ամբողջությամբ Հայաստանի Հանրապետությանը չի պատկանել»։
ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հարցրեց․ «Խոսքն Իսկանդերի մասի՞ն է, պարոն վարչապետ»։ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ փակ հատվածում կպատասխանի այդ հարցին
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ