Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ հարցեր են քննարկվել Իջևան համայնքի ավագանու արտահերթ նիստում

Հունիս 27,2023 13:08

Հունիսի 26-ին կայացել է Իջևան համայնքի ավագանու արտահերթ նիստը: Օրակարգի հարցերը վերաբերում էին Իջևան համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերի նշանակության փոփոխությանը, ինքնակամ շինությունների և ինքնակամ օգտագործվող հողամասերի իրավական կարգավիճակը որոշելուն,  համայնքի վարչական և ֆոնդային բյուջեներում փոփոխություն կատարելուն:

Համայնքի ավագանին որոշում կայացրեց նաև աջակցել «Հույսի կամուրջ» ՀԿ-ի Իջևանի մասնաճյուղին` հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաներին ֆիզիկական վերականգնողական և օկուպացիոն թերապիաներից օգտվելու հնարավորություն ստանալու համար: «Հույսի կամուրջ» ՀԿ-ի Իջևանի մասնաճյուղի ներկայացուցիչն ավագանու անդամներին տեղեկացրեց, որ Իջևան համայնքի քաղաքային և գյուղական բնակավայրերի 111 երեխա ճանապարհածախսի պատճառով զրկված է վերականգնողական թերապիաներ ստանալու հնարավորությունից: Ավագանու որոշմամբ` համայնքի բյուջեից 500. 000 դրամ հատկացվեց երեխաների տեղափոխման խնդիրները լուծելու համար:

Լիա ՃԱՂԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930