Իրանագետ Ժաննա Վարդանյանի «Իրանն այսօր» տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք.
Իրանի նախագահը Հարավային Կովկասի զարգացումներն է քննարկել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
🔹Ռայիսին ընդգծել է, որ արտատարածաշրջանային ուժերի ներկայությունը տարածաշրջանի երկրների համար սպառնալիք է:
🔹«Զգայունությամբ ու լրջությամբ հետևում ենք Կովկասի զարգացումներին և վստահ ենք՝ Կովկասի հակամարտությունները պետք է կարգավորվեն տարածաշրջանի երկրների դերակատարմամբ»,- ասել է Ռայիսին:
Կարդացեք նաև
🔹Նա նաև աջակցություն է հայտնել ՌԴ-ի ազգային ինքնիշխանությանը:
🔸Պուտինն իր հերթին մանրամասներ է ներկայացրել հունիսի 24-ի իրադարձությունների վերաբերյալ:
🔸Նա մատնանշել է արտատարածաշրջանային ուժերի գործողությունների բացասական հետևանքները և ընդգծել խնդիրները հարևան երկրների համակարգմամբ ու համագործակցությամբ կարգավորելու անհրաժեշտությունը: