Իրանագետ Ժաննա Վարդանյանի «Իրանն այսօր» տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք.
Հայաստանի վարչապետի ու Իրանի նախագահի հեռախոսազրույցի վերաբերյալ իրանական կողմի ամբողջական հաղորդագրությունից պարզ է դառնում՝
🔸Հեռախոսազրույցը նախաձեռնել է հայկական կողմը, որը Ադրբեջանի հետ բանակցային գործընթացի մասին մանրամասներն է ներկայացրել:
🔹Իսկ Ռայիսին
Կարդացեք նաև
🔸հստակ շեշտել է տարածաշրջանում արևմտյան (ոչ թե ուղղակի արտատարածաշրջանային) ռազմական ուժերի ներկայության անթույլատրելիությունը,
🔸վերահաստատել է, որ Իրանն աջակցում է տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությանը,
🔸նշել է, որ Իրանը դեմ է Կովկասում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխության,
🔸«խաղաղության հասնելու ճանապարհին կարևոր քայլ» է անվանել Հայաստանի ու Ադրբեջանի կողմից փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելը: