Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը
Ոստիկանությունը շարունակում է ասպատակել երևանյան փաբերը՝ ակումբները, թմրանյութ փնտրելու պատրվակով։ Հունիսի 23-ի գիշերը ոստիկանական հրոսակները գրոհել են «Բան» ակումբը, որն ուղեկցվել է հերթական բեսպրեդելով, խուլիգանական պահվածքով, սեռական բնույթի հայհոյանքներ, երիտասարդներին բռնությունների են ենթարկել, նվաստացրել։
Ճիշտ այնպես, ինչպես «Պոլիգրաֆ» ակումբի դեպքում։ Երկու ամիս էլ դեռ չի անցել այդ դեպքից և բազմաթիվ բռնությունների դեպքերի կրկնություն։
Փաստորեն ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանը պնդում է, որ ինքն այլ կերպ չի կարող աշխատել։ Նախարարի այս պնդումը անկեղծ է։ Նրա դեմքից էլ դա երևում է։
Կարդացեք նաև
Իսկ ի՞նչ են խոսում Փաշինյանի հետ այս թեմաներով, թե՞ չեն խոսում։