Հարցազրույց ՔՊ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի հետ
– Փաստորեն, ընդունում եք, որ մեր անվտանգությունը մեծ հաշվով Ռուսաստանից է կախված, այդ դեպքում ինչո՞ւ են իշխանականները երբեմն-երբեմն հակառուսական դեմարշներ անում։
– Հակառուսական դեմարշներն այսօր նաեւ գլուխ են բարձրացնում հասարակության մեջ, պատճառը Ռուսաստանի ստանձնած պարտականությունների ոչ պատշաճ կատարումն է, որը բնական է։ Երբ վստահում ես եւ հույս ունես, բայց այդ վստահությունը չի արդարանում, դեմարշները բնական գործընթաց են։ Բայց պետք է հասկանալ, որ այսօր ընդհանրապես աշխարհի անվտանգության խնդրի առջեւ ենք կանգնած, տարբեր գնահատականներով համարվում է, որ այսօր երրորդ աշխարհամարտն է սկսվել կամ կարող է սկսվել, ու դրա նախանշանները կան։ Եթե աշխարհը գնա այդ ճանապարհով, եւ միջուկային զենքի սպառնալիք առաջանա, ապա համաշխարհային ճգնաժամի մասին է լինելու խոսքը, իսկ անվտանգային տեսանկյունից՝ կոնկրետ Արցախի հետ կապված անվտանգային երաշխիքը Ռուսաստանինն է։
– Բայց չէ՞ որ մենք էլ ենք այդ հայտարարության կողմերից մեկը եւ այն կողմը, որը ՌԴ-ին երաշխավոր է կարգել, ուզում եք ասել, որ մենք անելիք չունե՞նք այստեղ։
Կարդացեք նաև
– Մենք մեր մասով մեր անելիքները կատարում ենք՝ միջազգային կազմակերպությունների, դիվանագիտական, բանակցային հարթակներում ամեն ինչ անում ենք Արցախի անվտանգությունն ապահովելու եւ Լաչինի միջանցքի բնականոն գործունեությունն իրականացնելու համար։
– Որը չի ստացվում, եւ դեկտեմբերից Արցախը շրջափակված է, իսկ արդեն մի քանի շաբաթ է՝ լիակատար շրջափակված է, եւ Արցախում շուտով սովի կմատնվեն։
– Ստացվում է այնքանով, որքանով ստացվում է։ Սով չկա, պետք չի գույները մթագնել։ Աստված չանի, որ սով լինի։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: