Լրահոս
Օրվա լրահոսը

Բարձր գնաճի պայմաններում իրական աշխատավարձի աճը ցածր է եղել, իսկ պետական հատվածում աշխատավարձներն ուղղակի նվազել են 4 տոկոսով. «Փաստ»

Հունիս 27,2023 10:42

Հայաստանում արդեն ավանդույթ է դարձել տնտեսական ցուցանիշներ նկարելու կամ դրանք ծայրահեղ սուբյեկտիվորեն, խիստ միակողմանի դիտանկյունից ներկայացնելու գործելակերպը։

Օրինակ՝ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարում է, թե Հայաստանում 100 000 թափուր աշխատատեղ կա։ Այդ դեպքում ստացվում է, որ թափուր աշխատատեղերի քանակը ոչ միայն բավարար է, այլ նաև կրկնակի ավելի է Հայաստանի բոլոր 50 հազար գործազուրկներին աշխատանքով ապահովելու համար։ Սակայն աշխատատեղերի թեման միայն դրանց ստեղծման հարցով չի սահմանափակվում։ Կարևոր է նաև աշխատավարձի բարձրացման հարցը։ Այս հարցում ևս իշխանություններն իրենց գործելաոճին հավատարիմ խեղաթյուրում են փաստերը։ Օրինակ՝ Փաշինյանը հայտարարում է, թե 2022 թվականի տվյալներով՝ գնաճի էֆեկտը հանած՝ 6,3 տոկոսով աշխատավարձը Հայաստանում բարձրացել է, ինչը էական ցուցանիշ է: Բայց, ինչպես նշում են փորձագետները, երբ ցուցանիշները դիտարկվում են ոչ թե անվանական, այլ իրական միջին ամսական աշխատավարձի և Հայաստանում 2022 թ.ին գրանցված միջին գնաճի համատեքստում, ապա լիովին այլ պատկեր ենք ստանում։ Բարձր գնաճի պայմաններում իրական աշխատավարձի աճը բավական ցածր է եղել, իսկ պետական հատվածում աշխատավարձներն ուղղակի նվազել են 4 տոկոսով։

Իսկ մասնավոր հատվածում աշխատատեղերի ու աշխատավարձերի աճը թերևս պայմանավորված է եղել հիմնականում այն հանգամանքով, որ ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում մեծ թվով ռուսաստանցիներ են Հայաստան ժամանել, ինչի արդյունքում ավելացել է մատուցվող ծառայությունների ու ապրանքների սպառման պահանջարկը։ Փաստորեն, աշխատատեղերի ստեղծման ու աշխատավարձերի բարձրացման համար տնտեսական հիմքեր չեն ստեղծվել, և եթե Հայաստան ժամանած ռուսներն էլ հեռանան, ապա այս իրողությունը խորը բացասական հետք կթողնի մեր աշխատաշուկայի վրա։

Արտակ ԳԱԼՍՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930