Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունը գնացել է բացահայտ խոչընդոտելու ճանապարհով, որովհետեւ խուճապի մեջ են. Ավետիք Չալաբյան. «Հրապարակ»

Հունիս 27,2023 10:34

«Իշխանության գործելաոճն ինձ համար անակնկալ չէր, եւ ես կարծում եմ, որ այս իշխանությունն այնքան խուճապի մեջ է, որ բացարձակ ոտք է դրել ապօրինության ճանապարհին»,- «Հրապարակի» հետ զրույցում ասաց «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։

«Ես կպատկերացնեի՝ մանր խոչընդոտներով ու ամեն օր այստեղից- այնտեղից մի բան անելով խանգարել, մի օր այս անել, այն անել, բայց իրենք գնացել են բացահայտ խոչընդոտելու ճանապարհով, որովհետեւ խուճապի մեջ են։ Իրենք հասկանում են, որ ամբողջ հանրապետությունը հիմա սկսել է համակվել «Հայաքվեի» ոգով, ամբողջ մեր երկիրը սկսել է համակվել մեր ազգային արժանապատվությունը վերականգնելու ոգով։ Ու իրենք խուճապի մեջ են, իրենք հասկանում են, որ մենք ոչ միայն 50 հազար ստորագրություն կհավաքենք, մենք կհավաքենք, կմտնենք Ազգային ժողով ու կանցկացնենք այս օրենքի նախագիծը։ Իրենց սեփական պատգամավորները կքվեարկեն այս օրենքի նախագծին կողմ»,- ասաց Չալաբյանը։

Հարցին, թե ինչու է այդքան վստահ, որ ՔՊ-ական պատգամավորների շարքում կլինեն այնպիսի մարդիկ, ովքեր կողմ կքվեարկեն «Հայաքվեի» նախագծին, ասաց, որ շատ դժվար է գնալ ժողովրդի կամքին հակառակ։ Այդ պատգամավորներն աստիճանաբար սկսում են հասկանալ, որ այն ուղիով, որով իրենց տանում է Նիկոլ Փաշինյանը, ազգային աղետ է, կործանում է։

Հայկա ԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930