ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը հունիսի 26-ին տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է, որ հայ-ադրբեջանական բանակցությունները կշարունակվեն շաբաթվա ընթացքում՝ մինչև հինգշաբթի օրը:
«Մենք, իհարկե, ունենք մի շարք կետեր, որոնք ցանկանում ենք քննարկել: Բնականաբար, ես չեմ պատրաստվում դրանք հրապարակայնորեն կարդալ: Դրանք շատ զգայուն դիվանագիտական քննարկումներ են, որոնք տեղի կունենան այստեղ։ Մենք ակնկալում ենք, որ բանակցությունները կսկսվեն վաղը, երեքշաբթի օրը, կշարունակվեն մինչև հինգշաբթի՝ ամբողջ օրը։ Պետքարտուղար Բլինքենը կհանդիպի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի արտգործնախարարների հետ։ Շաբաթվա ընթացքում մենք ավելի շատ մանրամասներ կունենանք»,- ասել է Միլլերը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ