Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդիկ, որոնք բանակցային գործընթացից տեղյակ չեն, որոնք ուղղակի հավատում են Փաշինյանին կամ հեռու են քաղաքականությունից, կարող են հավատալ այդ ստերին»․ «Փաստ»

Հունիս 27,2023 09:00

Անդրադառնալով Հայաստանի իշխանությունների ներկայիս քաղաքականությանը, որով ամեն առիթով փորձում են հիմնավորել «Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելու» իրենց դիրքորոշումը՝ «Կովկաս» ինստիտուտի փորձագետ, քաղաքագետ Հրանտ Միքայելյանը շեշտեց. «Հայաստանի ներկայիս դե ֆակտո իշխանության այն պնդումները, թե իրենք ժառանգել են Արցախի հարցը նույն կարգավիճակում, որում այն հիմա է, կատարյալ սուտ է։ Սա տրամագծորեն հակասում է իրականությանը։ Նրանք սա փորձում են քարոզել, որ հասնեն իրենց ռազմավարական նպատակներին ու հնարավորինս նվազեցնեն հակազդեցությունը։ Մինչդեռ այդ հակազդեցությունը կա, հասարակության մեջ կա լայն դժգոհություն։ Վերջին սոցհարցումներով՝ Փաշինյանի վարկանիշը մեկ ամսվա մեջ 38-ից 19 տոկոս է իջել, ինչը հատկանշական է։ Մյուս կողմից՝ իրենց ամբողջ լեգիտիմությունը հիմնվում էր նախկին իշխանություններին հակադրվելու վրա։ Հիմա փորձում են նույն խաղը խաղալ։ Ըստ այդ վերջին հարցումների, Արցախի վերաբերյալ իրենց դիրքորոշման հետ համակարծիք է ընդամենը հարցվածների 1-5 տոկոսը, 95-99 տոկոսը համաձայն չէ։ Ամեն դեպքում փորձում են բարդել նախորդ իշխանությունների վրա և դրանով ասել, թե իրենք ոչինչ չեն անում, այլ ընդամենը շարունակում են նրանց գիծը, ինչը սուտ է»։

Զրուցակցի խոսքով, մարդիկ, որոնք բանակցային գործընթացից տեղյակ չեն, որոնք ուղղակի հավատում են Փաշինյանին կամ հեռու են քաղաքականությունից, կարող են հավատալ այդ ստերին. «Այս մարդիկ փոքր հատված չեն կազմում, ու նրանց խաբելու ուղղությամբ է փորձում աշխատել ներկայիս իշխանությունը։ Մեծ հաշվով՝ նրանց այս քաղաքականությունը միտված է Արցախն Ադրբեջանին հանձնելուն, ինչպես նաև ռազմավարական նպատակներն իրականացնելուն, այն է՝ փոխել ՀՀ արտաքին վեկտորը, ինչպես նաև հասարակական կառուցվածքը»։

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930