Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պուտինը հայտարարել է, որ վագներականներին տված իր խոստումը պահելու է

Հունիս 26,2023 23:59

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել հատուկ հայտարարությամբ՝ շնորհակալություն հայտնելով ռուսաստանցիներին համախմբվածության համար և հայտնելով վագներականներին, որ ինքը կպահի նրանց տրված իր խոստումը:

«Իրադարձությունների հենց սկզբից իմ ուղիղ կարգադրությամբ ձեռնարկվել են քայլեր՝ խուսափելու մեծ արյունահեղությունից: Դրա համար պահանջվել է նաև ժամանակ, այդ թվում հնարավորություն տալու համար մտածել այն մասին, թե ով է սխալ գործել, թողնել հասկանալ, որ նրանց գործողությունները վճռականորեն մերժվում են հանրության կողմից, և թե ինչպիսի ողբերգական, կործանարար հետևանքների կհանգեցնի Ռուսաստանի, մեր պետության համար այդ արկածախնդրությունը, որի մեջ ներքաշվում էին»,- ասել է Պուտինը:

Նա համոզմունք է հայտնել, որ «Վագներ» խմբի մարտիկների և հրամանատարների ճնշող մեծամասնությունը նույնպես Ռուսաստանի հայրենասերներ են՝ նվիրված ժողովրդին և պետությանը, սակայն նրանց փորձել են «օգտագործել իրենց զինակից եղբայրների դեմ, որոնց հետ նրանք պայքարել են հանուն երկրի և նրա ապագայի»:

«Այսօր դուք հնարավորություն ունեք շարունակելու ծառայությունը Ռուսաստանին՝ պայմանագիր կնքելով պաշտպանության նախարարության և այլ ուժային կառույցների հետ, կամ վերադառնալու ձեր մոտիկների ու հարազատների մոտ,- ասել է Պուտինը վագներականներին: – Ով ուզում է՝ կարող է անցնել Բելառուս: Իմ տված խոստումը կկատարվի: Կրկնում եմ, ընտրությունը ձեզնից յուրաքանչյուրինն է, բայց վստահ եմ դա կլինի Ռուսաստանի մարտիկների ընտրություն, որոնք գիտակցել են իրենց ողբերական սխալը»,- ասել է նա:

Պուտինը նաև շնորհակալություն է հայտնել «Վագների» մարտիկներին ու հրամանատարներին, որոնք ընդունել են միասնական ճիշտ որոշում՝ չեն դիմել եղբայրասպան արյունահեղության և վերջին պահին դադար են տվել:

Նա նաև շնորհակալություն է հայտնել ռուսներին՝ աջակցության և համախմբվածության համար՝ ընդգծելով, որ երկպառակություն սերմանելու ցանկացած փորձ դատապարտված է տապալման:

«Թանկագին ընկերներ: Այսօր ևս մեկ անգամ դիմում եմ Ռուսաստանի բոլոր քաղաքացիներին: Շնորհակալ եմ աջակցությամբ, համախմբվածության և հայրենասիրության համար: Այս քաղաքացիական համախմբվածությունը ցույց տվեց, որ ներքին պառակտում ստեղծելու ցանկացած շանտաժ և փորձ դատապարտված է ձախողման»,- ասել է նա:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930