Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանն Արցախում գործողություններ սկսելու տարբեր սցենարներ է հաշվարկում․ Արմեն Պետրոսյան. «Ա1+»

Հունիս 26,2023 23:03

«Ռուսաստանը ցանկանում է Ուկրաինայում փոխել ռազմական գործողությունների բնույթը և լայնամասշտաբ պատերազմ սկսել։ Դրա համար կարծես թե տարբեր սցենարներ են փնտրում՝ առնվազն ռազմական դրություն պետք է մտցվի, լայնածավալ զորահավաք լինի։ Կարծում եմ, առաջիկայում ականատես կլինենք ՌԴ-ի կողմից ռազմական գործողությունների ռեժիմի փոփոխության, իրենք էլ հասկանում են, որ ճահիճում են հայտնվել»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը՝ անդրադառնալով անցած շաբաթ «Վագներ» զինված խմբավորման գործողություններին։

Փորձագետը նաև կանխատեսեց, որ Ուկրաինան էլ իր հերթին մինչև աշուն լայնածավալ հակահարձակման կանցնի։

Ինչ վերաբերում է Հայաստանի ու Արցախի խնդրի վրա ՌԴ-ում տեղի ունեցած իրադարձությունների ազդեցությանը, Ա․Պետրոսյանը վստահություն հայտնեց, որ Ադրբեջանն արդեն տարբեր սցենարներ է հաշվարկում։ «Բավականին բարդ է իրավիճակը, և շատ մեծ է ռազմական նոր էսկալացիայի հնարավորությունը»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930