Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 26-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել։
Քննարկվել են ռազմաքաղաքական իրավիճակին և շրջափակման հարուցած խորացող հումանիտար հիմնախնդիրների լուծմանը վերաբերող հարցեր։
Նախագահ Հարությունյանը ընդգծել է իրավիճակի փոփոխությանը զուգընթաց` կարիքների և խնդիրների օպերատիվ գնահատման և համապատասխան կառույցների կողմից արագ արձագանքման կարևորությունը։
Խորհրդակցությանը մասնակցել են ԱՀ Աժ նախագահ Արթուր Թովմասյանը, պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը, ուժային կառույցների ղեկավարները, պաշտոնատար այլ անձինք։
Կարդացեք նաև
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմ