Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Ամպեգա Ասեթ Մենեջմենթ» ընկերության, «Տալանքս խմբի», «Ցե-Քյու ներդրումային խմբի» և «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերության ներկայացուցիչներին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ընկերությունների հետ ձևավորված համագործակցությանն առնչվող հարցերը: Այդ համատեքստում կարևորվել է կենսաթոշակային կուտակային համակարգի գործունեության ուղղությամբ ընկերությունների և ՀՀ կենտրոնական բանկի համատեղ աշխատանքի արդյունքները:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստանում ապահովագրական ոլորտում առկա բացերի և ոլորտի զարգացման հնարավորությունների շուրջ:
ՀՀ կառավարություն