Լրահոս
Օրվա լրահոսը

Դատական նիստը հետաձգվեց պատասխանող Վաչագան Ղազարյանի եւ փաստաբանների չներկայանալու պատճառով

Հունիս 26,2023 20:10

Հակակոռուպցիոն դատարանում այսօր պետք է կայանար ԱԱԾ ՊՊԾ պետի նախկին տեղակալ Վաչագան Ղազարյանի, նրա հետ փոխկապակցված անձանցից  ենթադրյալ ապօրինի ձեռք բերված գույքը եւ եկամուտները հօգուտ Հայաստանի Հանրապետության գանձելու մասին դատական նիստը։ Պաշտպանական թիմը միջնորդություն էր ներկայացրել, որպեսզի դատավորը հայցային վաղեմություն կիրառի գլխավոր դատախազության պահանջների նկատմամբ։ Դատարանը հեռացել էր խորհրդատվական սենյակ՝, որոշում կայացնելու։ Որոշումը պետք է հրապարակվեր հունիսի 26-ին, ժամը 14։00-ին։

Սակայն ի նշան փաստաբանների նկատմամբ պետական մարմիններում իրականացվող բռնությունների դեմ բողոքի, այսօր Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային այս խորհրդանշական օրը փաստաբանական համայնքը մեկօրյա գործադուլ է հայտարարել ու Վաչագան Ղազարյանի եւ նրա հետ փոխկապակցված Արեւ Ղազարյանի, Ռուզաննա Բեգլարյանի, Մհեր Ղազարյանի, Արամ Դանիելյանի շահերի ներկայացուցիչները չէին ներկայացել դատական նիստին։

Նիստի քարտուղարը դատարանին տեղեկացրեց, որ պատասխանող Վաչագան Ղազարյանի ներկայությունը եւս չի ապահովվել։ Նիստը նախագահող դատավոր Կարապետ Բալայանը նշեց, որ դատարանը դիմել է ՔԿՀ-ին՝ Վաչագան Ղազարյանի ներկայությունն ապահովելու համար, սակայն ՔԿՀ-ից առայսօր որեւէ արձագանք,  տեղեկություն չկա։ Ուստի նման պայմաններում, ինչպես նաեւ հայցվորի ներկայացուցչի կարծիքը հաշվի առնելով՝ դատարանը գտավ, որ գործի քննությունը ենթակա է հետաձգման եւ որոշեց նշանակել եւս մեկ նախնական դատական նիստ, որը կկայանա  հուլիսի 19-ին, ժամը 10։00-ին։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930