Այո, Բագրատ Աղաջանյանը նշանակվել է Երևանի աղբահանության և սանիտարական մաքրում համայնքային հիմնարկի տնօրեն, ի պատասխան Aravot.am-ի հարցի՝ հաստատեց Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետի ժ/պ Լևոն Սարդարյանը:
Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը: Նա միաժամանակ, նշել էր, թե Բագրատ Աղաջանյանը խարդախության համար դատապարտված է եղել:
Թե որքանով է ճիշտ հիմնարկի նորանշանակ տնօրենի դատապարտվածության մասին Աբգարյանի տեղեկատվությունը՝ Լևոն Սարդարյանը խոստացավ պատասխանել վաղը:
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ