«Այն ժամանակ մեկնել եմ Վաշինգտոն վարչապետի հանձնարարությամբ, այս անգամ չի եղել նման հանձնարարություն, չեմ մեկնել»,-հարցին՝ այս անգամ ինչո՞ւ չի մեկնել Վաշինգտոն Ադրբեջանի հետ բանակցությունների, մինչդեռ նախկինում մեկնել էր, մի՞թե իր անհրաժեշտությունը չկա՞ր, ԵԽԽՎ հայկական պատվիրակության՝ ՀՀ ԱԺ-ում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ այսպես պատասխանեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Մյուս հարցին՝ արդյոք վաշինգտոնյան հանդիպումների ժամանակ եղե՞լ է, որ Ադրբեջանի հետ համաձայնության են եկել, պայմանավորվել են, հետո նա պայմանը չի կատարել, Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց․ «Իմ մասնակցությամբ վաշինգտոնյան հանդիպման ընթացքում մի քանի հոդված է համաձայնեցվել պայմանագրի տեքստում, ինչպես ասացի՝ ոչ ամենակարևոր հոդվածները։ Ես չեմ մտաբերում որևէ կարևոր համաձայնություն այդ հանդիպման ընթացքում ձեռք բերված»։
Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ անցյալ անգամ իր՝ վաշինգտոնյան հանդիպման մասնակցության հետ կապված իր ձևակերպմամբ՝ կոնսպիրոլոգիական տարատեսակ քննարկումներ են եղել և պարզաբանեց․ «Ես չէի մասնակցում այդ բանակցություններին՝ որպես ՀՀ-Թուրքիա գործընթացում ՀՀ-ի հատուկ ներկայացուցիչ։ Ես մասնակցում էի՝ որպես ՀՀ Աժ փոխնախագահ և պատվիրակության անդամ»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ