Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարևոր է, որ միջազգային երաշխիքներ լինեն»․ Ռուբինյանը՝ խաղաղության պայմանագրի մասին

Հունիս 26,2023 19:00

«Չեմ կարծում, որ համաձայնություն չկա ապաշրջափակման համատեքստում ինքնիշխանության և իրավազորության վերաբերյալ։ Կարծում եմ, տպավորություն ունեմ, որ այդ կետով համաձայնություն կա, այլ հարց է, որ դա դեռ չի ֆիքսվել թղթի վրա։ Հուսով եմ՝ կֆիքսվի»,- ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հիշեցմանը՝ թե Ռուբեն Ռուբինյանն ասում է, որ առանձին հարցերում Ադրբեջանի հետ կա համաձայնություն, մինչդեռ առանձին հարցերը քարտեզներն են, ինքնիշխանությունը, իրավազորությունը, որոնց շուրջ չկա համաձայնություն և հարցին՝ այս ամենով հանդերձ հնարավոր համարո՞ւմ եք, որ այս տարվա ընթացքում հնարավոր կլինի այս հարցերի շուրջ գալ համաձայնության և ստորագրել խաղաղության համաձայնագիր, այսպես պատասխանեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Ըստ նրա՝ անշնորհակալ գործ է անել ենթադրություններ ․ «Մեր գործն է, որ դա դառնա ռեալիստական, մեր շահերից բխող խաղաղության համաձայնություն ստորագրվի հնարավորինս արագ»։ Հարցին՝ իսկ կոնկրետ ո՞ր կետերի շուրջ է համաձայնությունը համաձայնագրում, Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց․ «Կան մի քանի կետեր, որոնց շուրջ կա նախնական համաձայնություն, բայց չեմ կարծում, որ դրանք պետք է հիմա հրապարակայնացնել։ Դրանք ոչ ամենասկզբունքային կետերն են»։

Հարցին՝ հնարավո՞ր է հայկական կողմը բանակցությունների ընթացքում գնա զիջումների, օրինակ՝ ինչ-որ կետի հետ կապված Ադրբեջանի հետ համաձայնություն լինի, օրինակ՝ հետաձգվի Բաքու- Ստեփանակերտ մեխանիզմների ներդրումը, Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց․ «Տեսական հարց եք տալիս։ Մեզ համար սկզբունքային են շատ բաներ, ամենասկզբունքայինն են հետևյալ երեքը։ Մեկը կոնկրետ, հստակ քարտեզներ, կամ ավելի շուտ քարտեզ դնել տարածքային ամբողջականության ճանաչման փոխադարձ հիմքում, քանի որ, եթե ճանաչում ես տարածքային ամբողջականությունը, պետք է իմանաս՝ ինչն ես ճանաչում, կամ քո ինչն են ճանաչում։ Կարծում եմ՝ մեր միջազգային գործընկերները հասկանում և ընդունում են մեր տրամաբանությունը։ Մյուսը ԼՂ-ի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրումն է, որը կարծում եմ՝ պետք է տեղի ունենա Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով միջազգային մեխանիզմի մասնակցությամբ։ Եվ երրորդը՝ երաշխիքների ինստիտուտ։ Մենք տեսել ենք, որ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները Ադրբեջանի հետ, օրինակ՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունը խախտվել է։ Դրանում դժվար է մեկ կետ գտնել, որը Ադրբեջանը չի խախտել, հետևաբար շատ կարևոր է, որ միջազգային երաշխիքներ լինեն, որ այդ պայմանագիրը կյանքի կոչվի»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930