ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը Հայաստանի Ամերիկյան համալսարանի հետ համատեղ իրականացրել է «Հայաստանի 100 հնագիտական հուշարձանները» ծրագիրը:
Ծրագրի նպատակն է փաստագրել մեր երկրի մշակութային ժառանգությունը և օգտագործել գիտակրթական գործընթացում: Ծրագիրը նախատեսված է Հայաստանի 100 հնագիտական վայրերի օդային պատկերների (անօդաչու և 3D օրթոֆոտոների) հավաքագրման և համապարփակ առցանց շտեմարան ստեղծելու համար, որը ներառում է տեղանքների ճշգրիտ գիտական նկարագրություն, ինչպես նաև հուշարձանների օդային տեսանյութեր, անիմացիաներ, քարտեզներ, լուսանկարներ:
Ծրագիրն իրականացվել է 2021 թվականին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Հայաստանի ամերիկյան համալսարանի միջև կնքված հուշագիր հիման վրա։ Այն հնագետ և պատմաբան, պրոֆեսոր Գրիգոր Արեշյանի նախաձեռնած նոր հնագիտական և ազգագրական նախագծի շարունակությունն է:
Ծրագրի շրջանակում ներկայացվում են Հայաստանի 100 հնագիտական հուշարձանները՝ որպես պատմական ժառանգության հսկայական հարստություն. ընտրվել են քիչ հայտնի հուշարձանները:
Կարդացեք նաև
Անօդաչու թռչող սարքի գերժամանակակից տեխնոլոգիայի միջոցով շուրջ 100 կայքերից ձեռք են բերվել տեսագրություններ՝ ստեղծելու համապարփակ առցանց ռեսուրս հանրային հասանելիության համար: Դրանք ներառում են վիրտուալ իրականության տարբերակներ, ինչը թույլ է տալիս դիտողներին տեղորոշվել տվյալ պատմական օբյեկտների մոտ և դիտել դրանք` գործնականում տարբեր տեսանկյուններից:
Ծրագրի արդյունքում ստեղծված տվյալների բազան և առցանց ռեսուրսները կարող են օգտագործվել բազմաթիվ կրթական և ակադեմիական նպատակներով, ինչպես նաև տարբեր համագործակցությունների, կոնֆերանսների, նոր շրջագայությունների, արշավների, ֆոտո-վիդեո ցուցահանդեսների կազմակերպման համար:
Ծրագիրը սկսվել է 2021 թվականի սեպտեմբերին և իրականություն է դարձել «Մանուկյան Սիմոն» հիմնադրամի նախագահ և ՀԱՀ-ի բարերար Քրիստին Սիմոնի աջակցությամբ:
Ծրագրին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://ama100.am/:
ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ