Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Կան հարցեր, որոնց շուրջ արդեն կան համաձայնություններ, բայց գլխավոր հարցերի շուրջ տարաձայնությունները շարունակում են մնալ»․ Ռուբեն Ռուբինյանը՝ հայ-ադրբեջանական բանակցությունների մասին

Հունիս 26,2023 17:31

«Ակնկալում ենք առաջընթաց, և ՀՀ-ի դիրքորոշումն այն է, որ մենք ուզում ենք ունենալ խաղաղության պայմանագրի այնպիսի տեքստ, որը կբխի մեր շահերից և հնարավոր կլինի ստորագրել»,- փաստմանը՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մեկնել է Վաշինգտոն մասնակցելու Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների կարգավորման հերթական փուլին և հարցին՝ ի՞նչ ակնկալիքներ ունեք, ՀՀ ԱԺ-ում հրավիրված ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը։

Նա նաև նշեց․ «Կան հարցեր, որոնց շուրջ կան տարաձայնություններ, բայց կան հարցեր, որոնց շուրջ կան արդեն համաձայնություններ, բայց գլխավոր հարցերի շուրջ տարաձայնությունները շարունակում են մնալ։ Ակնկալիքն այդ բանակցություններից այն է, որ հնարավոր կլինի ևս մի քանի քայլով մոտեցնել դիրքորոշումները»։

Հարցին՝ ԵԽԽՎ-ն նման պրակտիկա ունի՞, որ եթե բանաձևի կետը չի իրագործվում, ԵԽԽՎ-ն անդրադառնա այդ հարցին, ունի՞ գործիքակազմ, Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց․ «ԵԽ-ն տարբեր գործիքներ ունի՝ թե ԵԽԽՎ-ն, թե Նախարարների կոմիտեն։ Մենք աշխատելու ենք, որ նրանք հետևեն, տեսնեն, թե բանաձևի որ մասն է իրագործվել։ Մենք աշխատում ենք, որ ԵԽ-ն փաստահավաք խումբ ուղարկի Լաչինի միջանցք։ ԵԽԽՎ այս բանաձևը ևս մեկ լծակ է մեզ տալիս այս ուղղությամբ աշխատելու համար»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930