Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք ճիշտ եք, Ադրբեջանի ներկայացուցիչները մինչ օրս չեն հայտարարել, որ ճանաչում են մեր 29.800 քկմ տարածքը եւ դա միանշանակ խնդիր է». Ռուբինյան

Հունիս 26,2023 16:26

Այսօր ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները մամուլի ասուիս էին հրավիրել:

Aravot.am-ը հարցրեց՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ մենք ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86.600 քկմ տարածքով, որի մեջ մտնում է նաեւ Արցախը, բայց Ալիեւի կողմից չենք լսել որեւէ հայտարարություն, որ ասի՝ ես էլ ճանաչում եմ Հայաստանի տարածքային ամբողջականությունը 29.800 քկմ տարածքով, այստեղ դուք խնդրահարույց բան չե՞ք տեսնում, որ մենք շտապել ենք այդ հայտարարությունն անելով ու ինչքանո՞վ կարող ենք հենվել զուտ Շառլ Միշելի հայտարարությունների վրա:

Պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց. «Ամեն դեպքում բրյուսելյան վերջին հանդիպումից հետո Շառլ Միշելը հայտարարեց երկու երկրների կողմից միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին եւ ադրբեջանական կողմից դրանից հետո հերքում համենայնդեպս չի եղել: Բայց, այո, դուք ճիշտ եք, Ադրբեջանի ներկայացուցիչները մինչ օրս իրենք չեն հայտարարել դրա մասին եւ դա միանշանակ խնդիր է: Մենք միջազգային գործընկերների հետ քննարկում ենք սա: Բայց արդյոք շտապե՞լ ենք, թե՞ չենք շտապել, պետք է հասկանալ մի պարզ իրողություն՝ ՀՀ-ին պետք է, որ մեր սահմանները լինեն չվիճարկվող եւ չվիճարկված: Որովհետեւ, եթե կան սահմաններ, որոնք վիճարկված են, դրանք կարելի է տարբեր պատրվակներով խախտել: Ադրբեջանը իր բոլոր ռազմական սադրանքների մեծ մասը փորձում է հիմնավորել դելիմիտացիայի բացակայությամբ, կամ այլ աբսուրդային մտքերով: Հետեւաբար, ՀՀ շահերից է բխում ունենալ չվիճարկվող սահմաններ: Ընդ որում, այդ սահմանները ունենք, դա փաստ է: Դելիմիտացիա չունենալը չի նշանակում չունենալ սահմաններ: Բոլորը գիտեն` որոնք են ՀՀ սահմանները: Եվ մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որ Ադրբեջանը նույնպես դրանք բաց հայտարարի եւ ֆիքսի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930