Այսօր` հունիսի 26-ին, Տավուշի մարզկենտրոն Իջևանում մեկնարկեց ամառային զորակոչը: Մարզի տարբեր համայնքներից նորակոչիկներին ճանապարհելու էին եկել նրանց ծնողները, ընկերներն ու հարազատները: Նրանցից մեկի տատիկը՝ տիկին Շողիկն աղոթք էր հնչեցնում ապագա զինվորների համար։ Նա մեր զրույցում նշեց, որ անասելի հուզմունք և հպարտություն է զգում թոռնիկի` ծառայության անցնելու կապակցությամբ։
Իջևանի համայնքապետարանի ներկայացուցիչները նորակոչիկներին մաղթեցին բարի ծառայություն և առաջին անհրաժեշտության պարագաներով լի փաթեթներ հանձնեցին համայնքապետարանի կողմից:
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ