Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

«Մարգարայում համապատասխան ենթակառուցվածքներ ենք կարգի բերում․ հույս ունենք թուրքական կողմը ևս կպահի պայմանավորվածությունը»․ Ռուբինյանը՝ հայ-թուրքական ցամաքային սահմանի՝ երրորդ երկրների քաղաքացիների համար բացման մասին

Հունիս 26,2023 15:57

«Հույս ունենք, որ թուրքական կողմը ևս կպահի պայմանավորվածությունը, և այս ամառվա ընթացքում պայմանավորվածությունները կիրականացվեն»,- հարցին՝ ի՞նչ փուլում են հայ-թուրքական բանակցությունները զբոսաշրջային սեզոնի սկզբում ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելու առիթով, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության մամուլի ասուլիսի ժամանակ այսպես պատասխանեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը։

Նա նաև հայտնեց․ «Վերջին պայմանավորվածությունը, որ եղել է, հետևյալն է, որ զբոսաշրջային սեզոնի սկզբում պետք է ցամաքային սահմանը բացվի երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար։ Հայկական կողմն աշխատանք է տանում Մարգարայում համապատասխան ենթակառուցվածքները կարգի բերելու համար, և շուտով այդ գործընթացները կավարտվեն»։

Հարցին՝ քննարկումներ կա՞ն թուրքական կողմի հետ, թե՞ գործընթացը կանգնած է, Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց․ «Գործընթացը կանգնած վիճակում չէ։ Ես ըստ անհրաժեշտության խոսում եմ Թուրքիայի հատուկ ներկայացուցչի հետ»։

Հարցին՝ հնարավո՞ր է հանդիպում լինի Թուրքիայի հատուկ ներկայացուցչի հետ, Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց․ «Այս պահին նման պայմանավորվածություն չկա, եթե լինի, ինչպես միշտ, կհայտնենք»։

Դիտարկմանը՝ մի փուլում հանդիպումներն ավելի ինտենսիվ էին, Ռուբեն Ռուբինյանն այսպես արձագանքեց․ «Մենք հիմա ունենք կոնկրետ պայմանավորվածություն։ Եվ կարևոր է, որ այդ պայմանավորվածությունը կյանքի կոչվի։ Նման գործընթացում, երբ վստահության դեֆիցիտ կա, շատ կարևոր է, որ պայմանավորվածությունները իրագործվեն։ Եթե դրանք իրագործվեն, վստահությունը կավելանա, եթե ոչ՝ կպակասի»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930