Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես երբեք Վիգեն Խաչատրյանի հետ չեմ եղել մտերիմ, կան ՔՊ-ականներ, որոնց եթե մի բան պատահի, կգնամ ե՛ւ հուղարկավորությանը, ե՛ւ հոգեհանգստին». Թագուհի Թովմասյան

Հունիս 26,2023 15:16

Այսօր ԱԺ-ում իշխանականների եւ ընդդիմադիր պատգամավորների միջեւ վիճաբանությունից հետո լրագրողները «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանին հարցրեցին՝ ՔՊ պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հուղարկավորությանը, հոգեհանգստին չմասնակցեցիք, հուշամատյանում բան չգրեցիք՝ լինելով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ, գուցե դա՞ է պատճառը, որ ՔՊ-ականները բորբոքված են՝ նա պատասխանեց. «Հա հետո՞: Դա՞ է մեր երկրի պրոբլեմը: Որ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ եմ, բոլորի թաղումներին պիտի մասնակցե՞մ: Ժողովուրդ, դա ի՞նչ հարց է ընդհանրապես»:

Այսօրվա նիստում հիշատակի հարգման գործողությանը նույնպես չէր մասնակցել Թագուհի Թովմասյանը: Նա ասաց, որ նիստին ուշացած է եկել. «Ես սովորաբար գնում եմ հուղարկավորությունների այն մարդկանց, որոնց ճանաչում եմ, մտերիմ եմ, կամ ընտանիքի անդամների հետ ունեմ մտերիմ հարաբերություններ: Ես երբեք Վիգեն Խաչատրյանի հետ չեմ ունեցել մտերիմ հարաբերություններ, երբե՛ք: Դա իմ անձնական որոշումն է՝ մասնակցել, թե չմասնակցել: Ասեմ, ի դեպ, կան ՔՊ-ականներ, որոնց, եթե Աստված մի արասցե, մի բան պատահի, կգնամ անպայման երկու արարողություններին էլ՝ ե՛ւ հուղարկավորությանը, ե՛ւ հոգեհանգստին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930