Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ընկերվար երիտասարդների միջազգային միությունը ճանաչել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը

Հունիս 26,2023 14:56

2023 թվականի հունիսի 22-25 Պանամայում տեղի է ունեցել Ընկերվար/սոցիալիստ երիտասարդների միջազգային միության (International Union of Socialist Youth) բարձրագույն ժողովը (IUSY World Congress)։ Երկու տարին մեկ պարբերականությամբ գումարվող ժողովին մասնակցել են կազմակերպություններ շուրջ 70 երկրներից՝ 300 պատվիրակներով:

Բարձրագույն ժողովում ղեկավար մարմինը ներկայացնում է հաշվետու զեկույց, ճշտվում է կազմակերպության ապագա անելիքները, ընտրվում նոր ղեկավար մարմին: ՀՅԴ Երիտասարդականի կողմից ժողովին մասնակցում էին ՀՅԴ Երիտասարդականի անդամ Հասմիկ Բուրուշյանը և ՀՅԴ-ի կողմից ԸԵՄՄ-ի փոխնախագահ Սարինե Աբրահամյանը:

Ժողովում կարևորագույն նշանակություն ունի բանաձևերի ներկայացումն ու որդեգրումը: ՀՅԴ Երիտասարդականի ջանքերով Պանամայում ընդունվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող և Ադրբեջանի կողմից Ացախի ժողովրդի նկատմամբ էթնիկ զտման քաղաքականությունը դատապարտող բանաձեւ: Կազմակերպությունը կոչ է արել առանց որևէ նախապայմանի անհապաղ բացել Լաչինի միջանցքը և վերջ դնել Արցախի շրջափակմանը։

Հավելենք՝ Թուրքայի Հանրապետական ժողովրդական կուսակցության երիտասարդական թևի լիիրավ անդամակցության դիմումը մերժվել է՝ մասնավորապես կազմակերպության Հայոց Ցեղասպանության, Արցախի ժողովրդի ինքնորոշման, քրդական փոքրամասնության իրավունքների և Թուրքիայում Սիրիայի փախստականների վերաբերյալ դիրքորոշումների պատճառով:

Ժողովի ավարտին կայացել է նոր նախագահության ընտրություն․ արդյունքում՝ ՀՅԴ Երիտասարդականի թեկնածու Սարինե Աբրահամյանը վերընտրվել է Ընկերվար երիտասարդների միջազգային միության փոխնախագահ:

Սարինե Աբրահամյանը մեկնաբանելով ընդհանուր ժողովը փոխանցել է․ «ԸԵՄՄ-ի նախագահությունում վերընտրությունը պատիվ է և պարտավորեցնող: ԸԵՄՄ-ն ազդեցիկ հարթակ է մեր ազգային շահերը բարձրացնելու և քաղաքական այլ ուժերի հետ կապեր ստեղծելու: ԸԵՄՄ-ի ընդհանուր ժողովում ՀՅԴ Երիտասարդականի արձանագրած հաջողություններն ուղերձ են առ այն, որ որ ՀՅԴ Երիտասարդականը բոլոր բնագավառներում շարունակում է ազգային խնդիրների շուրջ պայքարը»։

Հիշեցնենք՝ Ընկերվար երիտասարդների միջազգային միությունը Ընկերվար-Միջազգայնականի (Սոցիալիստական Ինտերնացիոնալ) ուղեկից երիտասարդական կազմակերպությունն է, որին անդամակցում են ավելի քան 163 կազմակերպություններ՝ աշխարհի շուրջ 110 երկրներից։ ՀՅԴ Երիտասարդականը ԸԵՄՄ-ի լիիրավ անդամ է։

ՀՅԴ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930