Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում ՔՊ խմբակցության պատգամավորներն իրենց ելույթներում նշեցին, որ ընդդիմադիր պատգամավորները 15 րոպե ուշ եկան նիստերի դահլիճ, որովհետեւ գիտեին, որ նիստի սկզբում մեկ րոպե լռությամբ հարգելու էին Վիգեն Խաչատրյանի հիշատակը։ «Այսօր ինչո՞ւ նիստին 15 րոպե ուշ եկաք, բան կա՞ր նիստի սկզբում, որին փորձեցիք չմասնակցել։ Իհարկե, բան կար»,- հարցրեց պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ի պատասխան ասաց․ «Անընդհատ հոգեքննությամբ զբաղվելը ոչ միայն ազնիվ չէ, այլ նաեւ այդ վարքագծով դուք ձեզ եք վարկաբեկում, պարոն Վիգեն Խաչատրյանի հոգուն դրանով հաստատ հանգստություն չեք բերում»։
«Դուք մինչեւ հիմա չեք էլ հասկացել, որ մարդու թաղմանը, հոգեհանգստին մասնակցությունը նախ եւ առաջ անձնական հարց է, միջանձնային հարաբերությունների հարց է։ Եվ երբ դուք քաղաքականացնում եք այդպիսի հարցերը, հաստատ համոզված եղեք, նույն ձեւով կարող ենք ձեզ հարցնել՝ ո՞ւր էիք դուք ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի հուղարկավորությանն ու հոգեհանգստին։ Ո՞ւր էիք դուք Վիգեն Ստեփանյանի, ո՞ւր էիք դու Արմեն Գրիգորյանի, պատմաբան Արտակ Մովսիսյանի հոգեհանգստին»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ