Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԺ նախագահին թվում է, թե այդ աթոռը տնից է բերել ու այդ աթոռի վրա ինքը կարող է ամենախուլիգանական պահվածքն ունենա». Գեղամ Մանուկյան

Հունիս 26,2023 14:12

«Սրիկա՛»… «պապանձվի՛ր». Այսօր ԱԺ-ում այս բղավոցներից ու վիճաբանությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց. «Որեւէ քաղաքական, քաղաքակիրթ ձեւակերպում անհնար է տալ: Դա ԱԺ նախագահի ու ՔՊ խմբակցության ղեկավարի խուլիգանական դրսեւորումն էր, փորձեցին խանգարել ԱԺ բնականոն ընթացքը: Երկրի առջեւ ծառացած օրակարգերը փորձում են շեղել նման քայլերով եւ կեղծիքներով: Բարոյական, մարդկային որեւէ սահման չկա, շատ վաղուց բոլոր կարմիր գծերն անցել են»:

Թե ինչն էր պատճառը վեճի՝ Գեղամ Մանուկյանն այսպես ներկայացրեց. «Որովհետեւ ԱԺ նախագահին թվում է, թե այդ աթոռը տնից է բերել ու այդ աթոռի վրա ինքը կարող է ամենախուլիգանական պահվածքն ունենա, այդ թվում՝ նրա արտահայտությունը Սեյրան Օհանյանին: Ամոթ էր ուղղակի, որ Սուրեն Պապիկյանն էր այնտեղ նստած: Գետինը պիտի մտներ, որ գեներալներ են Ալեն Սիմոնյանի մակարդակով քննադատվում: Ուղղակի խայտառակ ստեր են հայտարարում, թե այսքան միլիոնների զենքեր են գնել եւ Սեյրան Օհանյանը, պաշտպանելով զինվորականների, հակադարձեց, որից հետո Ալեն Սիմոնյանը թողեց հեռացավ դահլիճից՝ չցանկանալով որեւէ բացատրություն տալ իր խայտառակ հայտարարության համար»:

Սեյրան Օհանյանը «սրիկա» էր անվանել Ալեն Սիմոնյանին: Գեղամ Մանուկյանը բացատրեց. «Որովհետեւ Ալեն Սիմոնյանն ասել էր՝ Սեյրան Օհանյանի եւ մյուս գեներալների պատճառով է, որ պարտություն ենք կրել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930