Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գների աճով պայմանավորված`առաջարկվում է ինդեքսավորել ենթաակցիզային ապրանքների ակցիզային հարկի դրույքաչափերը

Հունիս 26,2023 14:04

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` հունիսի 26-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Հիշեցնենք, որ փաթեթի քննարկումը հանձնաժողովի նախորդ նիստում լրամշակման նպատակով հետաձգվել էր մինչեւ երկամսյա ժամկետով:

Օրենսդրական փաթեթն ուղղված է արտադրական կանեփի արտադրության, ներմուծման, արտահանման եւ մեծածախ առեւտրի լիցենզավորման համար առավել բարենպաստ պայմանների ստեղծմանը եւ այդ ուղղությամբ ծագող իրավահարաբերությունների կանոնակարգմանը: Առաջարկվում է հստակեցնել նշված գործունեության լիցենզավորման պահանջները, ինչպես նաեւ հանվում է քվոտաների խախտման դեպքում լիցենզիայի դադարեցման հիմքը եւ լիցենզավորված անձին տրվում է քվոտաները վերանայելու հնարավորություն:

Ըստ ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի` առաջին ընթերցումից հետո Կառավարությունն առաջարկել էր խմբագրական փոփոխություններ, որոնք ընդունվել են: Արդյունքում` ներկայացվել է լրամշակված տարբերակ:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է նաեւ ՀՀ հարկային եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքերում լրացումներ եւ փոփոխություններ նախատեսող նախագծերի փաթեթը:

Առաջարկվում է վերանայել ակցիզային հարկով հարկվող ապրանքատեսակների համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերը: Գների աճով պայմանավորված` առաջարկվում է որոշակիորեն ինդեքսավորել ենթաակցիզային ապրանքների ակցիզային հարկի դրույքաչափերը` ինդեքսավորումը յուրաքանչյուր տարվա համար սահմանելով 8 տոկոս, իսկ ծխախոտային արտադրանքի դրույքաչափերը բարձրացնել` յուրաքանչյուր տարի 10 տոկոսով, էլեկտրական ծխախոտների դեպքում` 18 եւ ավելի տոկոսով: Օղու եւ էթիլային սպիրտի ակցիզային հարկի դրույքաչափերը յուրաքանչյուր տարի կբարձրացվեն 10 տոկոսով:

Վարչական պատասխանատվություն է նախատեսվել ծխախոտի առավելագույն մանրածախ գնից բարձր գնով ծխախոտի արտադրանք վաճառելու դեպքերի համար:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը տեղեկացրել է, որ չեն ընդունվել պատգամավոր Արսեն Թորոսյանի երկու առաջարկները, որոնք վերաբերվել են ծխախոտային արտադրատեսակների դրույքաչափերի բարձրացմանը: Նշվել է, որ այս հարցով Կառավարությունը վարում է հավասարակշված քաղաքականություն` հնարավոր ռիսկերից խուսափելու համար:

Հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել օրենսդրական փաթեթներին:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930