Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Դուք դաստիարակություն ստացե՞լ եք», «սրիկան դուք եք, պապանձվիր»․ վիճաբանություն Ազգային ժողովում

Հունիս 26,2023 13:38

ԱԺ արտահերթ նստաշրջանում վեճ տեղի ունեցավ «Հայաստան» ու ՔՊ խմբակցությունների պատգամավորների միջեւ։ Անդրադառնալով հարցին, որ ընդդիմադիր պատգամավորները չէին մասնակցել ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հոգեհանգստին, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց․ «Ինչ վերաբերում է ձեր գործող գործընկերոջ հոգեհանգստին չմասնակցելուն, ձեր խղճի վրա եմ թողնում»։

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը «դու»-ով դիմեց Ալեն Սիմոնյանին։ ««Դու»-ն դու ես, չհամարձակվես «դու»-ով դիմել ԱԺ նախագահին»,- ասաց Ալեն Սիմոնյանը։ Սեյրան Օհանյանն ի պատասխան ասաց․ «Ազգային ժողովի նախագահ չես»։ «Բա դու ո՞վ ես, որ ես ԱԺ նախագահը չեմ, դու ի՞նչ ես անում ըստեղ, գնա տուն սարքիր քեզ տարբեր տեղերում»,- Սեյրան Օհանյանին դիմեց Ալեն Սիմոնյանը։

Հայկ Կոնջորյանը Սեյրան Օհանյանին կոչ արեց կոռեկտ պահել իրեն։

«Պարոն Օհանյան, դուք դաստիարակություն ստացե՞լ եք, չգիտե՞ք, որ չի կարելի «դու»-ով խոսել։ Սուս, լռիր, պարոն Մինասյան, հանգիստ, առանց հավելյալ տվայտանքների»,- ասաց Կոնջորյանը։

Այնուհետեւ դիմելով Սեյրան Օհանյանին՝ Հայկ Կոնջորյանն ասաց․ «Դահլիճի մեծամասնությունը չլսեց, թե դուք ինչ ասացիք ԱԺ նախագահին, հիմա ես ասում եմ՝ սրիկան դուք եք, որովհետեւ դուք ԱԺ նախագահին ասացիք՝ սրիկա»։

Սեյրան Օհանյանը Հայկ Կոնջորյանին «սրիկա» անվանեց։ «Ձայնդ, պապանձվիր, դու պապանձվիր»,- ասաց Հայկ Կոնջորյանը։

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդմիջում հայտարարեց։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930