Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունը տարածել է պարզաբանում՝ ի պատասխան «Հայաքվե» նախաձեռնության հայտարարության․ «Այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը հայտարարել է, թե «Երևանի վարչական շրջանների մի շարք ղեկավարներ, հղում անելով Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանին, հրաժարվել են տարածքներ տրամադրել ստորագրահավաքի անցկացման համար»: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է մայրաքաղաքի Ավան, Նոր Նորք, Կենտրոն, Նուբարաշեն և Աջափնյակ վարչական շրջաններին:
Երևանի քաղաքապետարանը հայտարարում է, որ պարոն Չալաբյանի պնդումը փաստերի խեղաթյուրում է, քանի որ վարչական շրջանների ներկայացուցիչները ոչ թե հրաժարվել են նախաձեռնությանը տարածքներ տրամադրել, այլ, մատնանշելով իրավասությունների տարանջատումը, առաջարկել են դիմել Երևանի քաղաքապետարան՝ համապատասխան թույլտվություն ստանալու խնդրանքով: Վստահ ենք, որ պարոն Չալաբյանը թյուրիմացաբար է այս առաջարկը գնահատել որպես մերժում»։
Ավելի ուշ «Հայաքվեն» պատասխանեց այս պարզաբանմանը՝ նշելով․ «Քաղաքապետարանի պնդումները, որ դիմում չի ուղարկվել, չեն համապատասխանում իրականությանը։
1.Վարչարարության կանոնների համաձայն, եթե նույնիսկ քաղաքացին սխալ հասցեով է դիմել, ապա վարչական շրջանի ղեկավարը պետք է վերահասցեագրեր դիմումը քաղաքապետին, այլ ոչ թե վերադարձներ քաղաքացուն։
Կարդացեք նաև
2.Oրինակ՝ Ավան վարչական շրջանի ղեկավարը մերժել է՝ պատասխանելով, որ ստորագրահավաքի նպատակով տրամադրվող տարածք չունի, որի գրավոր ապացույցը արդեն իսկ ներկայացված է»։