Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատավորները հնարավորություն կունենան իրենց ժամանակն ու ռեսուրսները հատկացնել իրական վեճեր լուծելուն»․ Գրիգոր Մինասյան

Հունիս 26,2023 12:38

Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում քննարկվում է Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ կից նախագծերի փաթեթը։ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ասաց, որ փաթեթով առաջարկվում է ընդհանուր իրավասության դատարանին ենթակա գումարի բռնագանձման որոշ քաղաքացիական գործեր հանձնել նոտարների իրավասությանը։ Ըստ նախարարի՝ նման գործերով դատավորն, ըստ էության, արդարադատություն չի իրականացնում, վեճ չի լուծում։

«2020-2022 թվականներին ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել 441 հազար հայցադիմում, որից մոտավորապես 395 հազարը եղել են հենց նմանատիպ գործեր։ Այս գործերն այժմ քննում են դատարանում, եւ օրենքը սահմանում է, որ այս վեճերը պետք է լուծարվեն երեք ամսվա ընթացքում։ Եվ ստացվում է, որ դատարանները ծանրաբեռնվում են այս փոքր գործերով, ինչի հետեւանքով տուժում են նույն դատավորի վարույթում գտնվող այլ կարեւոր գործերը։ Նշված պատճառով կառավարության ծրագրով կարեւորվեց փոքր գործերը դուրս բերել դատարաններից եւ մտածել դրանց այլընտրանքային լուծումների մասին։ Այս քայլին գնալով՝ դատավորներն արդեն հնարավորություն կունենան իրենց ժամանակն ու ռեսուրսները հատկացնել իրական վեճեր լուծելուն»,- ասաց նա։

Գրիգոր Մինասյանի տեղեկացմամբ՝ փաթեթով առաջարկվում է նոտարների իրավասությանը վերապահել այն քաղաքացիական գործերը, որոնցով գումարի բռնագանձման պահանջը չի գերազանցում 200 մլն դրամը։

 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930