Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունն առաջարկում է ընդհանուր իրավասության դատարանները շուրջ 80 տոկոսով բեռնաթափել․ ԱԺ-ն արտահերթ նստաշրջան է գումարել

Հունիս 26,2023 11:29

Ազգային ժողովը կառավարության նախաձեռնությամբ գումարել է արտահերթ նստաշրջան։ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները չմասնակցեցին նստաշրջանի բացմանը։ Պատգամավորները նիստի սկզբում մեկ րոպե լռությամբ հարգեցին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հիշատակը։

An extraordinary session took place at the RA National Assembly

Արդարադատության նախարար Գրիգորի Մինասյանն ասաց, որ կառավարությունն առաջարկում է օրակարգի երկու ընթերցում նախատեսող հարցերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ դրանց ընդունումից հետո 24 ժամվա ընթացքում։ «Նախագծերի քննարկման հրատապությունը պայմանավորված է հետեւյալ հանգամանքով։ Առաջին նախագիծը Հանրակրթության մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն է։ Կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման, մասնագիտական հանձնաժողովի ձեւավորման եւ տնօրենի նշանակման կարգը հաստատելու մասին կարգում գործընթացը մեկնարկելու պահից ի հայտ են եկել որոշակի խնդիրներ հավակնորդի որակավորման պահանջի մասով։ Երկրորդը Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթն է։ Սրանով առաջարկվում է ընդհանուր իրավասության դատարանի բռնագանձման փոքր քաղաքացիական գործերը հանձնել նոտարների իրավասությանը։ Պրակտիկայում նման գործերը կազմում են ընդհանուր իրավասության դատարանների գործերի շուրջ 80 տոկոսը։ Նախագծի ընդունման դեպքում էականորեն կբեռնաթափվի դատական համակարգը։ Այս խնդիրներն օր առաջ լուծելու համար անհրաժեշտ է փաթեթի հրատապ ընդունումը»,- ասաց Գրիգոր Մինասյանը։

Նախարարը նշեց, որ Քրեական դատավարության օրենքի նախագծի ընդունման հրատապությունն էլ պայմանավորված է այն հանգամանքով, որ 2023 թվականի հուլիսի մեկից ուժի մեջ է մտնելու քննչական գործողությունների պարտադիր տեսաձայնագրման պահանջը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930