Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեա Վանաձորի գրասենյակի իրավական աջակցությամբ վերականգնվել է միեւնույն կազմակերպության հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնված 40 դիմումատուների, եւ այլ կազմակերպության հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնված 11 դիմումատուների արդար վարձատրության իրավունքը: Վերջիններս, 2023 թվականին` տարբեր ժամանակահատվածներում, դիմելով ՀՔԱՎ-ին, հայտնել են, որ չնայած իրենց բազմաթիվ անգամներ ներկայացրած պահանջների, գործատուն չի վճարել եւ շարունակում է չվճարել իրենց աշխատավարձերը, եւ հայցել են իրավական աջակցություն (նշվել են նաեւ 2014 թվականին չվճարված աշխատավարձերի մասին): ՀՔԱՎ-ը, ստանձնելով դիմումատուների իրավունքի պաշտպանությունը, իրավական աջակցություն է ցուցաբերել դիմումատուներին՝ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնին ուղղված՝ վարչական վարույթ հարուցելու մասին դիմումները կազմելու եւ դրանք ներկայացնելու հարցում:
Ըստ այդմ, 1-ին գործի շրջանակում ներկայացված դիմումով պահանջված աշխատավարձերի ընդհանուր գումարը կազմվել է 1.424.891 ՀՀ դրամ: Հարուցված վարչական վարույթի արդյունքում 11 դիմումատուներին վճարված աշխատավարձերի ընդհանուր չափը կազմել է 1.513.000 ՀՀ դրամ:
2-րդ գործի շրջանակում ներկայացված դիմումով պահանջված աշխատավարձերի ընդհանուր գումարը կազմվել է 6.259.815 ՀՀ դրամ: Հարուցված վարչական վարույթի արդյունքում 29 դիմումատուներին վճարված աշխատավարձերի ընդհանուր չափը կազմել է 5.889.693 ՀՀ դրամ: 3-րդ գործի շրջանակում հարուցված վարչական վարույթի արդյունքում 11 դիմումատուներին վճարված աշխատավարձերի ընդհանուր չափը կազմել է 4.131.000 ՀՀ դրամ:
Նախաձեռնված 3 գործի շրջանակներում փաստացի 51 աշխատողների ներկայացված դիմումների հիման վրա Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի կողմից հարուցված վարչական վարույթի արդյունքում վճարված աշխատավարձերի պարտքի գումարի ընդհանուր չափը կազմել է 11.533.693 ՀՀ դրամ, որից 7.402.693 ՀՀ դրամը վճարվել է մեկ իրավաբանական անձի կողմից, իսկ 4.131.000 ՀՀ դրամը՝ այլ իրավաբանական անձի:
Կարդացեք նաև
ՀՔԱՎ
«Առավոտ» օրաթերթ
24.06.2023