Բաց նամակ «Եվրասիա համագործակցություն հիմնադրամի» տնօրեն Գեւորգ Տեր-Գաբրիելյանին
Հարգելի պարոն Տեր-Գաբրիելյան
Քաղաքացիական հասարակության դաշտում գործող դրամաշնորհատուների գործունեության գլխավոր սկզբունքներից մեկը թափանցիկությունն ու հաշվետվողականությունն է: Դա նաեւ կանխարգելիչ միջոց է հնարավոր շահերի բախումներից, կոռուպցիայից եւ կուսակցականացումից: Իրենց գործունեության նման թափանցիկություն ապահովում են անգամ այնպիսի դրամաշնորհատու կազմակերպությունները, որոնք թիրախավորվում են Հայաստանում առկա այլատյաց եւ/կամ ռուսաստանյան ազդեցության գտնվող անձանց եւ կառույցների կողմից:
Այդ իմաստով մեր տարակուսանքն է հարուցում այն հանգամանքը, որ չլինելով թիրախավորված նման կառույցների կողմից, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը չի հրապարակում/տեղադրում իր կայքում իր ստացած եւ բաշխած միջոցների մասին տեղեկություններ:
Կարդացեք նաև
Կոչ ենք անում Ձեզ հրապարակել.
- «Եվրասիա համագործակցություն հիմնադրամից» վերջին 10 տարիների ընթացքում ֆինանսավորում ստացած բոլոր ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ցանկը՝ ըստ տարիների, նշելով այն ծրագրերը, որոնց շրջանակներում այդ ֆինանսավորումը իրականացվել է եւ տրամադրված ֆինանսավորման/դրամաշնորհի չափը:
- «Եվրասիա համագործակցություն հիմնադրամին» վերջին 10 տարիների ընթացքում ֆինանսավորում տրամադրած դրամաշնորհատուների/ նվիրատուների ցանկը, նրանց տրամադրած գումարի չափը եւ այն ծրագրերի անվանումները, որի շրջանակներում այդ ֆինանսավորումները տրամադրվել են:
Հովսեփ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ
ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային համակարգող,
«ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ Քարտուղարություն» ՀԿ Խորհրդի նախագահ
Լուսինե ՀԱԿՈԲՅԱՆ
ՀԸԳՀ Քաղաքացիական հասարակության հարթակի համանախագահ
«Ում տավարն էլ բառաչեր»
Ռուսական ասացվածք