Լրահոս
Օրվա լրահոսը

1931 թվականից հետո հայերենի տեսության առաջին գիրքն է

Հունիս 25,2023 17:04

«Ես արդեն թերեւս երեք տասնյակ տարի է, ինչ փորձում եմ ստիպեմ, որ մեր լեզվաբաններն ու լեզվաբանական հիմնարկները պատասխանեն Աբեղյանի վերոհիշյալ ապացույց-առարկություններին, բայց անարդյունք: Ոչ ոք ծպտուն անգամ չի հանում, ասես ոչինչ չի եղել: Ի՞նչ է ասել Աբեղյանի հարցերին մեր ԳԱԱ լեզվաբանության ինստիտուտը: Ոչինչ: Ի՞նչ է ասել ԳԱԱ գրականության ինստիտուտը, որը, իմիջիայլոց, կրում է Մանուկ Աբեղյանի անունը: Ոչինչ: Ի՞նչ է ասել մեր Լուսավորության կամ Կրթության ու գիտության նախարարությունը, ի՞նչ է ասել Լեզվի տեսչությունը (ոստիկանությո՞ւնը) կամ Լեզվի պետական կոմիտեն: Ոչինչ: Ի՞նչ է ասել Երևանի պետական համալսարանն ու ի՞նչ է ասում մեր այսօրվա մոտ 60 համալսարանը, ի՞նչ է ասում հայոց լեզվի ու գրականության 100-ից ավելի ամբիոնը՝ գիտության իրենց բազում թեկնածուով, դոկտոր-պրոֆեսորով ու ակադեմիկոսով: Ոչինչ»,-գրել է ֆիզիկոս, տնտեսագետ, լեզվաբան, պոետ Մերուժան Հարությունյանը, որի «Հայերենի տեսության ու ոճերի առանցքային հարցերը» գիրքը լույս է տեսել օրեր առաջ։

Գիրքը լայն շրջանակների համար է՝

  • Ի՞նչ էր աշխարհաբար կոչվածը,
  • ի՞նչն է նոր այս գրքի մեջ,
  • Աբեղյանի ու «նոր» քերականության անհամատեղությունը,
  • Գիտե՞նք արդյոք, թե ինչն է հայերեն,
  • Լեզուն ինչի՞ համար է,
  • Լեզվի կրողները։

Միայն վերնագրերի 11 էջանոց ցանկից է:
Գրքի շնորհանդեսը տեղի կունենա հունիսի 26-ին, ժամը 12:00, ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի 2-րդ հարկի դահլիճում։

Ամբողջությամբ կարդացեք «Առավոտ» -ի առաջիկա համարում։

Ռ․Մ․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930