Ախուրյանի համայնքապետ Արծրունի Իգիթյանի ֆեյսբուքյան գրառումը
Ախուրյան համայնքի հարգելի՛ բնակիչներ, քաղաքական հայացքներս կիսող և չկիսող հարգարժան գործընկերներ,
Երեկվանից ակտիվ շրջանառվում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության և «Միավորում հանուն Ախուրյանի» քաղաքացիական նախաձեռնության մասին լուրը, ըստ որի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության Ախուրյան համայնքի ղեկավարի թեկնածու Զավեն Մանուկյանի շուրջ համախմբվելու գործընթաց է սկսվել։ Որպես պատճառ նշվում է, որ Ախուրյան համայնքի կառավարման գործընթացներում առկա են խնդիրներ, ստեղծված է ոչ կառուցողական մթնոլորտ:
Պարզ իրազեկվածությունը ցույց է տալիս, որ ոչ համաչափ և դինամիկ զարգացումը փաստող պնդումը չի համապատասխանում իրականությանը, քանի որ Ախուրյան համայնքում 2023 թվականին իրականացում են ավելի շատ սուբվենցիոն և այլ ներդրումայն ծրագրեր, որքան Շիրակի մարզի բոլոր համայնքներում միասին վերցված, բացառությամբ Գյումրի համայնքից: Ցուցանիշը վերաբերում է և՛ ֆինանսական, և՛ քանակական, և՛ գյուղերի ընդգրկվածության մակարդակին։ Ծրագրեր են իրականացվել համայնքում ընդգրկված բնակավայրերի 70 տոկոսում:
Ի դեպ, Ախուրյանում բարձր ցուցանիշ գրանցելը, տարիներ ի վեր, նորություն չէ:
Գալով սեփական եկամուտների գանձման առերևույթ ցածր ցուցանիշին՝ հարկ եմ համարում նշել, որ բյուջեի պլանավորման ժամանակ բացի ընթացիկ սեփական եկամուտների տարեկան պլանից, ավելացվել է բարձր տոկոսով, նախկինում կուտակված ապառկներ, ինչը թույլ կտա ավելի շատ սուբվենցիոն ծրագրեր իրականացնել համայնքում:
Կարդացեք նաև
Հարգելի՛ գործընկերներ, անառողջ մթնոլորտը փնտրեք ՔՊ-ի ավագանու անդամների շրջանում, որտեղ, մինչ օրս չեն կարողանում կողմնորոշվել, թե ում առաջադրեն որպես համայնքի ղեկավարի միասնական թեկնածու: Բացի այդ, ընտրություններից անմիջապես հետո ՔՊ-ն ողջ թիմով, իշխանափոխություն իրականացնելու անզուսպ ցանկությամբ, լծվել է տարբեր մեթոդներով ավագանու անդամ փախցնելու գործին:
Ազատ խոսքի և ավագանու անդամների անկաշկանդ գործելավոճի, ժողովրդավարության մասին բարձրագոչ հայտարարություններ անելուց առաջ վերլուծե՛ք Ախուրյան համայնքի ավագանու քվեարկության արդյունքները, որտեղ ՔՊ ավագանու անդամները հիմնականում քվեարկում են միաձայն, մեկ մարդու որոշմամբ և ցուցումով:
Այլ քաղաքական հայացքներ ունենալու պատճառով իշխանության որոշ ներկայացուցիչներ ջանք ու եռանդ չեն խնայում համայնքում բնականոն աշխատանքային գործընթացը խաթարելու գործում: Նրանք չեն ընդունում ու հարգում ժողովրդի քվեն, դրա վառ ապացույցը ավագանու նիստերի խոչընդոտումն է, որի հետևանքով համայնքը զրկվեց բազմաթիվ ներդրումային ծրագրերից:
Գալով նախաձեռնության արդյունքում հավաքված ստորրագրություններին, փաստենք, որ ստորագրված թուղթը տեսնելը միայն բավարար է հասկանալու համար, որ գործընթացն արված է անփույթ, թափթփված. ստորագրությունների դասավորության ժամանակացույցն անգամ պահված չէ: Ի դեպ, հավաքված 14 ստորագրությունից միայն 4-ն են ՔՊ գործող ավագանու անդամներինը, իսկ «Ախուրյան» դաշինքից ստորագրողներ չկան:
Հարգելի՛ գործընկերներ, կոչ ենք անում դադարեցնել քաղաքական հետապնդումներն ու թույլ տալ շարունակել բնականոն աշխատանքները, այլապես, տուժողը ոչ թե մենք կամ դուք եք, այլ ՀՀ քաղաքացին:
«Ախուրյան» դաշինքի կոալիցիոն 14 ավագանու անդամները միաբան են և անփոփոխ: