Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ հանրությունը պետք է ավելի լավ հասկանա, թե ովքեր են նրանք՝ «ռուս նոր վտարանդիները»․ «Անալիտիկոն»

Հունիս 25,2023 11:59

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի սկզբից ի վեր ռուսաստանյան նոր տարագրության ալիքները «ծածկել» են ամենատարբեր երկրներ։ Նրանք մարդիկ են, որոնք քաղաքական, էթիկական պատկերացումներից ելնելով դեմ են իրենց երկրի սկսած պատերազմին, մարդիկ, որոնք իրենց մեկնումով իսկ ընդունել են իրավիճակը փոխելու անհնարինությունը, մարդիկ, որոնք պարզապես զրկվել էին իրենց երկրում ազատ աշխատելու հնարավորությունից քաղաքական պատճառներով, ինչպես, ասենք, լրագրողները, գրողները, կամ էլ տնտեսական պատճառներով, քանի որ պատերազմի պատճառով Ռուսաստանը հայտնվել է պատմականորեն աննախադեպ պատժամիջոցների տակ։

Այո՛, Հայաստան ժամանած տարագիրների մեծ մասը, այն հատվածը, որը հասկանում է, որ Հայաստան է եկել տևական ժամանակով, նաև գիտակցում է, որ պետք է ներդաշնակ հարաբերություններ ստեղծել հայ հանրության հետ և վաղ թե ուշ ինչ-որ չափով դառնալ նրա մի մասը։ Շատերը սկսել են հայերեն սովորել և նույնիսկ ոչ բարդ իրավիճակներում խոսել հայերեն՝ «զրուցարանի մակարդակով», ոմանք աշխատում են տարբեր մեդիածրագրերում, հանդիպումներ ու բանավեճեր են կազմակերպում՝ առավելս ընկալելու համար, թե ինչ հոգսերով է ապրում այն երկիրը, որում իրենք ապրում են և դեռ տևական ժամանակ ապրելու են։

Միևնույն ժամանակ, ռուսաստանյան պետությունը շարունակում է իր փորձերը՝ Հայաստանը ներգրավել «ռուսական աշխարհի» մեջ, տարագիրների առկայությունը դիտարկում է որպես կայսրապետական ազդեցության ու ռուսացման քաղաքականության վաղուց հայտնի գործիքների պարտադրման նոր գործոն («ռուսաց լեզվի կարգավիճակ», «ռուսական դպրոցների հիմնախնդիր», «աջակցություն՝ ռուսաստանյան մեթոդաբանությամբ կրթությունը կազմակերպելու հարցում», ամենատարբեր «ռուսաց տներ», «ընդհանուր անցյալի» մասին խոսակցություններ և այլն), ինչի հետ ներգաղթյալները ոչ միայն առնչություն չունեն, այլև մեծամասամբ հեռու են մնում դրանից։

Հայ հանրությունում «ռուսական» նոր տարագրության նկատմամբ վերաբերմունքն ընդհանուր առմամբ հանդուրժողական-հասկացողական-դրական է, շատերը դրանում հնարավորություններ են տեսնում, քիչ չեն նաև նրանք, ովքեր զգուշավոր են, հատկապես՝ Հայաստանի նկատմամբ ռուսաստանյան պաշտոնական քաղաքականության, ինպես նաև ռուսաստանյան հատուկ ծառայությունների վատ համբավի համատեքստում։

Անշուշտ, տարագիրներն ընդունող երկրում հասկացման կարիք ունեն, ինչպես և հայ հանրությունը պետք է ավելի լավ հասկանա, թե ովքեր են նրանք՝ «ռուս նոր վտարանդիները»։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Անալիտիկոն» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ says:

    Օրինակ ,ես նույնպես ուզում եմ հոդված հրապարակել ձեր օրաթերթում,օրեկան մի հինգ հատ կգրեմ։
    Փողոցը անցնելիս սկզբում պետք է նախ նայել ձախ,քանի որ հիմնականում մեքենաները ձախից են գալիս և մեր երթևեկությունը աջակողմյան է և դրանով իսկ տարբերվում է Բրտանիայից, Ճապոնիայից, որտեղ ի տարբերություն Հայատանի,ինչու չէ նաև Ռուսաստանի այնպես էլ Վրաստանի, ձախակողմյան երթևեկություն է։ Շատերը մոլորության մեջ են ընկնում և, մտածելով, որ եթե մեքենայի ղեկը ձախ կողմում է,հետևաբար երթևեկությունը ձախակողմյան է, իսկ եթե ղեկը աջ կողմում է ,հետևաբար՝աջակողմյան։
    Այնինչ,ինչքան էլ պարադոքսալ չհնչի,ճիշտ հակառակն է,այն երկրները որոնց մեքենաների մեծամասնության ղեկը ձախ կողմից են, օրինակ ՝ Հայաստան Վրաստան,ինչպես նաև այնպիսի գերտերություններ ինչպես ԱՄՆ և Ռուսաստանը,այդ երկրնորում,ինչպես վերևում նշել էի, երթևեկություն աջակողմյան է։Աջակողմյան երթևեկություն չի նշանակում ունենալ աջ ղեկ,կամ ղեկը պտտել միայն աջ,այն նշանակում է,որ մոտակա մայթեզրը գտնվում է վարորդի աջ մասում ։Շատ ենք լսել երբ ոստիկանական մեքենան բարձրախոսի միջոցով հաղորդում է “Մերսեդեսի վարորդ,աջ քաշի,կանգնի”։
    Դուք չեք հավատա,բայց եթե ոստիկանը,Բրիտանիայում,Ճապոնիայում նման բան ասի,դա անպատճառ կդառնա պատահարի առիթ և ուրեմն,մեր ոստիկանները եթե պատրաստվում են աշխատանքի անցնել վերոնշյալ երկրներում,ապա պետք է միշտ հիշեն,որ այնտեղ պետք է ասել”Մերսեդեսի վարորդ,ձախ քաշի,կանգնի”։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930