Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը իրավիճակն անկանխատեսելի է որակել

Հունիս 25,2023 11:39

Ռուսաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը, նախքան «Վագների» հայտարարությունն այն մասին, որ դադարեցնում է իր շարասյուների շարժը Ռուսաստանում, քանի որ կարող է արյուն թափվել, անդրադարձել է Ռուսաստանում ստեղծված իրավիճակին: 

Հաղորդագրության մեջ ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունը նշում է. «Մոսկվայում ԱՄՆ դեսպանությունը տեղյակ է Ռուսաստանի հարավ-արևմուտքում «Վագներ» խմբավորման ուժերի և Ռուսաստանի զինված ուժերի միջև մարտերի մասին: Ռուսաստանում անվտանգային իրավիճակը շարունակում է մնալ անկանխատեսելի: Մենք կշարունակենք վերահսկել իրավիճակը, սակայն ԱՄՆ քաղաքացիները պետք է տեղյակ լինեն, որ դեսպանությունը սահմանափակ կարողություն ունի պատշաճ կերպով գնահատելու անվտանգության պայմանները Մոսկվայում և Ռուսաստանի Դաշնության այլ տարածքներում»:

Հաղորդագրության մեջ ԱՄՆ դեսպանությունը Ռուսաստանում գտնվող իր քաղաքացիներին հորդորում է պատրաստ լինել ցանկացած զարգացման: 

«ԱՄՆ կառավարությունն ի վիճակի չէ համակարգել ԱՄՆ մասնավոր քաղաքացիների տարհանումը Ռուսաստանի Դաշնությունից», – շեշտվում է դիվանագիտական ներկայացուցչության տարածած հաղորդագրության մեջ, որտեղ կոչ է արվում ԱՄՆ քաղաքացիներին մուտք չգործել Ռուսաստան, իսկ այն ամերիկացիները, որոնք այնուամենայնիվ ՌԴ-ում են, անհապաղ հեռանան, եթե անվտանգ է դա անել:

Հիշեցնենք, Եվգենի Պրիգոժինի «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպությունը «արդարության երթ» էր սկսել՝ վերահսկողության տակ վերցնելով Դոնի Ռոստովը և պահանջելով, որ պաշտպանության նախարար Շոյգուն և ԳՇ պետ Գերասիմովը գան հանդիպման, հակառակ դեպքում «Վագները» կշարժվի մայրաքաղաք Մոսկվա:

Նախագահ Պուտինը կատարվողը դավաճանություն և ապստամբություն էր որակել: Թեև Պրիգոժինը սկսեց շարժվել դեպի Մոսկվա, Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջնորդությամբ «Վագները» դադարեցրեց ՊՆ գործունեության դեմ ուղղված խռովությունները։

 

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930