Վագներցիների առաջնորդ Եվգենի Պրիգոժինը շաբաթ օրը հայտարարել է, որ վերահսկողության տակ է վերցրել Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքը ռազմական ղեկավարությանը հեռացնելու փորձի շրջանակներում, ինչը, ըստ իշխանությունների, զինված ապստամբություն էր: Այնուհետև նա հայտարարեց, որ դադարեցնում է առաջխաղացումը դեպի Մոսկվա ու վերադառնում իր խմբի հետ դաշտային ճամբարներ:
Ստորև ներկայացնում ենք մի քանի փաստեր գործարարի և Wagner Group-ի հիմնադիրի մասին։
* Հանրության հետ հաղորդակցման ժամանակ ագրեսիվ վարքագծով, սափրած գլխով, անպարկեշտ բառապաշարով աչքի ընկած ու առաջնագծում հաճախակի երևացող Պրիգոժինը պատերազմի ամենաերևացող դեմքերից մեկն է, որը հավաքագրել է հազարավոր ռուս կալանավորներին՝ պատերազմելու Վագների շարքերում: Նա բացահայտ հակամարտության մեջ է ՌԴ պաշտպանության նախարարության հետ ռազմական ծրագրերի և զինամթերքի մատակարարումների հարցերի վերաբերյալ։
* 62-ամյա Պրիգոժինը տասնամյակներ շարունակ հայտնի է որպես «Պուտինի խոհարար», քանի որ իր ընկերությունը Կրեմլից ստացել է սննդի բազմաթիվ պայմանագրեր: Անհասկանալի է, թե ինչպիսի բնույթ են կրում նրա և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հարաբերությունները, բայց նրանք ճանաչում են միմյանց, երկուսն էլ ծնվել և մեծացել են Սանկտ Պետերբուրգում:
Կարդացեք նաև
* 1980-ականներին երկարատև բանտարկությունից հետո Պրիգոժինը սկսեց իր հայրենի քաղաքում հոթդոգներ վաճառել: Շուտով նա բաժնեմաս ձեռք բերեց սուպերմարկետների ցանցում, և ի վերջո բացեց իր սեփական ռեստորանը և սննդի մատակարարման ընկերությունը:
* Նրա ռեստորանը համբավ ձեռք բերեց իր համեղ ուտելիքի պատճառով և շուտով սկսեց հյուրընկալել քաղաքի բարձրաստիճան պաշտոնյաներին, այդ թվում՝ այդ օրերին Պետերբուրգի փոխքաղաքապետ Պուտինին:
* Այնտեղից Պրիգոժինի սննդի Concord ընկերությունը սկսեց ստանալ պետական մատակարարումների գծով պայմանագրեր՝ իր գործունեությունը հասցնելով շատ ավելի մեծ մակարդակի:
Անցյալ սեպտեմբերին Պրիգոժինը խոստովանեց, որ մասնավոր զորախումբը հիմնվել է 2014 թվականին: Վագները, ի թիվս այլ երկրների, մասնակցել է Լիբիայում, Սիրիայում, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում և Մալիում ռազմական գործողություններով:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում