Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կիբեռանվտանգության ոլորտի ավելի քան 10 մասնագետ հանդես եկան հետաքրքիր զեկույցներով

Հունիս 25,2023 00:02

Հունիսի 23-ին «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի CyHub Armenia կիբեռանվտանգության նախաձեռնության շրջանակում Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում կայացավ «BSides Yerevan 2023» կիբեռանվտանգության ոչ ֆորմալ համաժողովը։

BSides-ը լայն տարածում ունի աշխարհում․ այն անցկացվել է ավելի քան 60 երկրի 220 քաղաքներում։ Մեր տարածաշրջանում այն անցկացվում էր առաջին անգամ։

Համաժողովի ընթացքում կիբեռանվտանգության ոլորտի ավելի քան 10 մասնագետ հանդես եկան հետաքրքիր զեկույցներով և պանելային քննարկումներով։ Քննարկվեցին կիբեռանվտանությանն առնչվող բազմաթիվ թեմաներ՝ կիբեռհարձակումների դրդապատճառները, անվտանգության տարբեր սպառնալիքները, էլեկտրոնային նամակագրությամբ փոխանցվող վտանգներ և այլն։

CyHub Armenia կիբեռանվտանգության նախաձեռնության ղեկավար  Մարի Բարսեղյանը նշեց, որ նմանատիպ ոչ ֆորմալ համաժողովները շատ կարևոր են, քանի որ խթանում են գիտելիքների, հմտությունների և փորձի փոխանակումը, ինչպես նաև խրախուսում են կիբեռանվտանգության ոլորտում մասնագիտական համայնքի ձևավորմանը: «Հուսով ենք, որ համաժողովը շարունակական բնույթ կունենա՝ տարեց տարի ավելացնելով խոսնակների և մասնակիցների քանակը, ինչը կնպաստի կիբեռանվտանգության ոլորտի տարածմանը և զարգացմանը Հայաստանում»։

***

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի Cyhub Armenia նախաձեռնությունը նպատակ ունի բարձրացնել Հայաստանի տնտեսության մրցունակությունը՝ ստեղծելով կիբեռանվտանգության ոլորտում մասնագիտացված նորարարական լուծումներ, ինչպես նաև նպաստելով որակյալ մասնագետների պատրաստմանը, նրանց հմտությունների զարգացմանը: Նախաձեռնությունը նաև միտված է Հայաստանում կիբեռանվտանգության մակարդակի բարձրացմանը՝ հիմնելով ոլորտի ցուցադրական և առաջադեմ հետազոտական լաբորատորիա՝ երկրում կիբեռրանվտանգության խնդիրները հայտնաբերելու, լուծելու և կանխելու համար:

Նախաձեռնությունն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից պետություն-մասնավոր հատված փոխգործակցության հենքով՝ ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի աջակցությամբ, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի և մի շարք հայաստանյան և վերազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ։

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930